Ոտքերի առատ քրտնարտադրությունը շատ տհաճ խնդիր է, որը կարող է բազմաթիվ բարդույթների ու առողջական խնդիրների պատճառ դառնալ: Բանն այն է, որ մշտապես խոնավ միջավայրը նպաստում է ոչ միայն տհաճ հոտի առաջացմանը, այլև ախտածին սնկերի ու բակտերիաների բազմացմանը:
Որպես կանոն ոտքերի առատ քրտնարտադրությունից ազատվելու համար կիրառվում են հատուկ հակաքրտինքային միջոցներ, սակայն դրանք ոչ միշտ են արդյունավետ լինում, իսկ լուրջ բժշկական պրոցեդուրաները ոչ բոլորին են հասանելի: Նման դեպքերում օգնության են հասնում բնական հակաքրտինքային միջոցները, որոնք և՛ հասանելի են, և՛ արդյունավետ:
Ավելին՝ այս միջոցները պարունակում են միայն բնական բաղադրիչներ, ուստի չեն առաջացնում որևէ կողմնակի բարդություն:
Նման բնական միջոցներից մեկն է կաղնու կեղևի եփուկը: Հարկավոր է 2 ճաշի գդալ մանրացրած կաղնու կեղևին ավելացնել կես լիտր եռման ջուր և մոտ կես ժամ դնել թույլ կրակի կամ տաք գոլորշու վրա: Այնուհետև լցնել թերմոսի մեջ, թրմել ևս 45 րոպե և քամել:
Ստացված եփուկը լցնել թասի մեջ և ոտքերը 20 րոպե դնել գոլ հեղուկի մեջ:
Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել շաբաթական 2-3 անգամ: Այն ոչ միայն օգնում է ազատվել առատ քրտնարտադրությունից ու ոտքերի տհաճ հոտից, այլև նպաստում է կոշտուկների վերացմանը: Ընդ որում, բավական ակնհայտ արդյունքի կարելի է հասնել ընդամենը մեկ ամսում:
Նյութի աղբյուրը՝ aif.ru