ՏԵՐ ՄԵԶ ԱՂՈԹԵԼ ՍՈՎՈՐԵՑՐՈՒ

Եվ եղավ որ Հիսուս մի տեղ աղոթքի էր կանգնած.և երբ վերջացրեց Նրա աշակերտներից մեկն ասաց Նրան.Տեր մեզ աղոթել սովորեցրու ինչպես Հովհաննեսը սովորեցրեց իր աշակերտներին»:Նա նրանց ասաց «Երբ աղոթքի կանգնեք ասացեք Հայր մեր սուրբ թող լինի Քո անունը. Քո արքայությունը թող գա: Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ ամեն օր:Եվ մեր մեղքերը մեզ ներիր ինչպես մենք էլ ներում ենք ամեն մարդու, որ հանցանք է գործում մեր դեմ. և մի՛ տար մեզ փորձության» (Ղուկ. 11.1-4):

Իսկ Ես ձեզ ասում եմ.սիրեցե՛ք ձեր թշնամիներին,օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարություն արեք ձեզ ատողներին և աղոթեցեք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում,որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է քանի որ Նա Իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է թափում արդարների և մեղավորների վրա:

Եթե սիրեք միայն նրանց,որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ինչ է չէ՞որ մաքսավորներն էլ նույնն են անում:Եվ եթե միայն ձեր բարեկամներին ողջույն տաք, ի՞նչ ավելի բան էք անում. չէ՞որ մաքսավորներն ու մեղավորները նույնն են անում:Արդ կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ (Մատթ. 5.44-48):

Եվ երբ աղոթես,չլինե՛ս կեղծավորների նման որոնք սիրում են ժողովարաններում և հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել որպեսզի մարդկանց երևան.ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը: Այլ դու երբ աղոթես, մտի՛ր քո սենյակը,փակի՛ր քո դռները և ծածո՛ւկ աղոթիր քո Հորը և քո Հայրը,որ տեսնում է,ինչ որ ծածուկ է կհատուցի քեզ հայտնապես:Աղոթք անելիս շատախոս մի՛լինեք ինչպես հեթանոսները որովհետև նրանք կարծում են թե իրենց շատ խոսքերի պատճառով լսելի կլինեն:Արդ,նրանց չնմանվեք որովհետև ձեր Հայրը գիտե, թե ինչ է ձեզ պետք, նախքան որ դուք Նրանից մի բան ուզեք: Եվ արդ դուք այսպե՛ս աղոթեցեք.

Հայր մեր, որ երկնքում ես սուրբ թող լինի Քո անունը.Քո թագավորությո՛ւնը թող գա. Քո կա՛մքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է. մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ այսօր. և ների՛ր մեզ մեր հանցանքները, ինչպես որ մենք ենք ներում նրանց որ հանցանք են գործում մեր դեմ.և մի տար մեզ փորձության այլ փրկիր մեզ չարից.որովհետև Քոնն է թագավորությունը և զորությունը և փառքը հավիտյանս. ամեն (Մատթ. 6.5-13):

Դրա համար ասում եմ ձեզ. ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ: Եվ երբ աղոթքի կանգնեք, թե մեկի դեմ մի բան ունեք, ներեցե՛ք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր հանցանքները (Մարկ. 11.24-25):
Արթո՛ւն կացեք և աղոթեցե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք: Հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար (Մարկ. 14.38):Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք (Մատթ. 21.22):

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика