Տեր Հիսուս Քրիստոսին ուղղված աղոթք

Նայիր,Տեր քաղցրությամբ դառնացնողիս, Տեր իմ և Աստված իմ,Հիսուս Քրիստոս:Մի բարկանա ինձ վրա Տեր իմ,իմ բազում մեղքերի համար և մի մերժիր իսպառ քո ձեռքի գործիս ինձ չհասնի անոխակալիդ ցասումը և մի անտեսիր տարակուսածիս,Տեր ներող և անհիշաչար:

Հիշիր մարդասեր,մեղքով վտանգվածիս և ողորմությամբ պատիր վիրավորվածիս խոցերը քանի որ մեղքի կապանքները պատեցին ինձ,և հանցանքի բազմությունը պաշարեց ինձ:Օգնության հասիր կործանվածիս և փրկիր մեղքից բռնվածիս որից դողում եմ դժոխքի դառնությունից փրկիր ինձ, Տեր իմ և սարսում եմ անշեջ հրից,պահիր ինձ եղկելիիս,Աստված իմ.մեղքով աղտեղվածիս մաքրիր Տեր իմ և ինձ միացրու ի սկզբանե սրբերին,Աստված իմ և մեղքերից խփվածիս հրավիրիր երկնքի անճառ արքայությունը քո սուրբ անվան կամ արարների մոտ որ նրանց հետ փառավորեմ ամենազոր տերությանդ հավիտյանս հավիտենից.Ամեն:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика