ՏԵՍԱՆՅՈՒԹ. 30 ոստիկան երիտասարդին պարանով կապել են ճաղավանդակից. բախում «Լույս»-ի ավագանիների հետ

Այս պահին լարված իրավիճակ է տիրում Աղբյուր Սերոբի տարածքում: Այս մասին հայտնում են Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Թեհմինա Վարդանյանը և Անի Խաչատրյանը, որոնք գտնվում են դեպքի վայրում:

Չնայած նրանք մանրամասը տեղեկություններ չեն տրամադրում, սակայն տեսանյութից պարզ է դառնում, որ ոստիկանները գտնվում են բնակարաններից մեկում, որտեղ կա երեք մանկահասակ երեխա եւ փորձում են ներս մտնել: Իսկ ավագանու անդամներն էլ փորձում են խոչընդոտել:  Եվ հետաքրքիր է, որ ոստիկանները չունեն ձեռնաշղթաներ և իրավիճակը փրկելու համար պարանով  շքամուտքի ճաղավանդակներից մեկից կապել են երիտասարդներից մեկին: Մանրամասները` տեսանյութում

Այս պահին ուղիղ եթերում է նաև ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը և շարունակում է ներկայացնել իրավիճակը:

Շտաաապ❗️❗️❗️Ոստիկանության աշխատակիցները թքած ունեն օրենքի վրաՀարգելի լրատվամիջոցներ, այս պահին ոստիկանությունն անօրինական գործողություններ է իրականացնումՊարոն Օսիպյան դուք ոստիկանապե՞տ եքԱղբյուր Սերոբ 11/2

Опубликовано Թեհմինա Վարդանյան Суббота, 13 июля 2019 г.

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика