Վրացի ջազ երգչուհի և կոմպոզիտոր Նինո Կատամաձեն Ֆեյսբուքի իր էջում հայտարարել է, որ ինքը այլևս երբեք ելույթ չի ունենա Ռուսաստանում: Այս ձևով երգչուհին որոշել է սատարել ցուցարարներին Թբիլիսիում։
Վրաստանում բողոքի ակցիաների մեկնարկից ընդամենը երկու օր հետո, հունիսի 22-ին, Կատամաձեն ելույթ ունեցավ «Ջազի տուն» փառատոնում Մոսկվայում որի համար վրացական հասարակությունը քննադատեց նրան: «Ես ասել եմ համերգի ժամանակ և ուզում եմ ասել նաև ձեզ, որ դա իմ վերջին ելույթն էր Ռուսաստանում: — հայտարարել է երգչուհին։
Զուգահեռ նա նշել է, որ իր երաժշտությունը պատկանում է մարդկանց, անկախ նրանց ազգությունից, ռասայից, կրոնից կամ սեռական կողմնորոշումից: Կատարամաձեն իր սատարումն է հայտնել ցուցարարներին և միացել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականի պահանջին: