Առողջությանը բավական ուշադրություն չդարձնելու դեպքում մարդու օրգանիզմում սկսում են կուտակվել վնասակար տոքսիններ ու շլակներ, որոնք վատթարացնում են մաշկի, մազերի ու եղունգների վիճակը և բացասաբար են անդրադառնում ինքնազգացողության վրա: Այնուամենայնիվ, անգամ բավական ակնհայտ ախտանշանների առկայության դեպքում ոչ բոլորն են նման բացասական փոփոխությունները կապում օրգանիզմում տոքսինների կուտակման հետ: Լուրջ խնդիրների կանխարգելման համար բժիշկները թվել են այն ախտանշանները, որոնք կհուշեն, որ օրգանիզմն ունի շտապ դետոքսիկացիայի կարիք:
Եթե օրգանիզմում վնասակար տարրերի մակարդակը շատ բարձր չէ, ապա որևէ տհաճ փոփոխություն չի նկատվում, սակայն դրանց թվի ավելացումը հանգեցնում է նրան, որ միզազատական, մարսողական ու շնչառական համակարգերը չեն կարողանում այլևս պայքարել տոքսինների դեմ, և օրգանիզմն սկսում է հուշել այդ մասին որոշակի տհաճ ախտանշանների միջոցով:
Օրգանիզմում տոքսինների կուտակման մասին հուշող առաջին ախտանշաններից մեկը փորկապությունն է, որը վկայում է աղիներում կուտակված և դրանց աշխատանքը խանգարող վնասակար նյութերի մասին: Բացի այդ, աղիներում կամ լյարդում տոքսինների կուտակման մասին կարող է հուշել նաև տհաճ հոտով շնչառությունը:
Չի կարելի անուշադրության մատնել նաև այնպիսի ախտանշանները, ինչպիսին են քրոնիկ հոգնածությունն ու վատ տրամադրությունը, որոնք հաղթահարելու համար մարդը հաճախ քաղցր մթերք է օգտագործում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է քաշի ավելացման:
Օրգանիզմում տոքսինների կուտակման դեպքում հիվանդների մոտ հաճախ նկատվում են նաև քրոնիկ բորբոքումներ, որոնք պայմանավորված են լինում իմունային համակարգի թուլացմամբ: Բացի այդ, նման դեպքերում հաճախակի բնույթ են կրում գլխացավերը, որոնք պայմանավորված են լինում նյարդային համակարգի գերլարվածությամբ, ինչպես նաև բարձր ջերմությունի, որի օգնությամբ օրգանիզմը փորձում է ազատվել տոքսիններից մաշկի միջոցով:
Առաջին հայացքից անվնաս թվացող, սակայն իրականում բավական վտանգավոր այս ախտանշաններից որևէ մեկի առկայության դեպքում անգամ խորհուրդ է տրվում դիմել մասնագետին: Հարկ է հիշել, որ նման մոտեցումը կօգնի ժամանակին միջոցներ ձեռնարկել ու խուսափել հետագա բարդություններից:
Նյութի աղբյուր