Վիեննայի կենդանաբանական այգում տոն է: Այցելուներին ներկայացրել են մոտ մեկ շաբաթ առաջ լույս աշխարհ եկած փղիկի:
Կենդանին դեռ անուն չունի, այն ընտրելու են հուլիսի 23-ին՝ քվեարկության արդյունքներով: Առաջարկվող անուններն են Դունյան, Կիբալին և Ֆինդան:
Փոքրիկը երկրորդ փղիկն է, որը լույս աշխարհ է եկել այգում արհեստական բեղնավորման շնորհիվ: