Վերջապես ապրում ենք պատմության մի անկրկնելի ժամանակաշրջանում երբ գնահատվում է անհատական ջանքը Մարիամ Փաշինյան

ՀՀ վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վերջապես ապրում ենք պատմության մի անկրկնելի ժամանակաշրջանում, երբ գնահատվում է անհատական ջանքը, աշխատասիրությունը, անհատի երջանկությունը և քաղաքացու անձնական ներդրումը պետության զարգացման գործում:

 

Նախկինում քարոզչությունը, անդադար տիրող կոռուպցիան ու կրիմինալը շողք էին գցում այն ջանքի վրա, որը նվիրում էին ՀՀ քաղաքացիները մեր պետության կայացման ու զարգացման գործընթացին: Անչափ հպարտ եմ ու պարտավորված, որ ծնվել եմ Չարենցի, Կոմիտասի, Մոնթեի ու մեր ժամանակի բոլոր հերոսների կերտած հայրենիքում:

Շնորհավորում եմ բոլոր այն ՀՀ հպարտ քաղաքացիներին, ովքեր բարձր են պահում Հայաստանի պատիվը արտերկրում, ովքեր ստեղծագործում ու արարում են Հայաստանում ու ում աշխատանքի մասին այդպես էլ չենք լսում: Շնորհավոր տոնդ, իմ արդեն 28 տարի անկախ ու ինքնիշխան Հայաստան»:

Աղբյուր՝ http://armday.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика