Մազերի խնամքը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար, սակայն արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները, վնասակար քիմիական նյութերով հարուստ հարդարման միջոցների գործածությունն ու սթրեսները խիստ բացասաբար են անդրադառնում վարսերի վրա՝ վնասելով ու անկենդան տեսք հաղորդելով մազերին, իսկ երբեմն էլ հանգեցնելով մազաթափության:
Վարսերի հետ կապված նման խնդիրներից ազատվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս կիրառել խնամքի այնպիսի միջոցներ, որոնք կնպաստեն մազերի ակտիվ սնուցմանն ու աճին: Ընդ որում, խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ բնական միջոցներին, որոնք չեն առաջացնի էլ ավելի տհաճ կողմնակի բարդություններ:
Նման բնական խնամքի միջոցների շարքին են դասվում մանանեխով դիմակները, որոնք ոչ միայն սնուցում են մազերը, այլև տաքացնում են գլխամաշկը՝ խթանելով արյան շրջանառությունը: Արդյունքում մազերն ավելի արագ են աճում և ավելի շատ սննդարար նյութեր են ստանում, ինչի շնորհիվ ձեռք են բերում առողջ փայլ ու ամրություն:
1-ին բաղադրատոմսը.
1 ճաշի գդալ մանանեխի փոշուն ավելացնել 2 ճաշի գդալ փոքր-ինչ տաքացրած երիժնակի յուղ և 1 ձվի դեղնուց, լավ խառնել, այնուհետև քսել գլխամաշկին ու թողնել 10 րոպե:
2-րդ բաղադրատոմսը.
Շատ արդյունավետ կարող է լինել նաև կեֆիրով ու մանանեխով դիմակը: Այն պատրաստելու համար պարզապես հարկավոր է 1 թեյի գդալ մանանեխի փոշուն ավելացնել 3 ճաշի գդալ կեֆիր, լավ խառնել ու քսել գլխամաշկին:
Նյութի աղբյուր