Վարչապետի՝ հունիսի 6-ի ելույթը փաստորեն որոշ քաղաքացիների մոտ ձևավորել է հակաիրավական նախապաշարմունք սևազգեստ մարդկանց վերաբերյալ

«Ադեկվադի» անդամները պահանջում է պարզել զբոսանքի դուրս եկած սեւազգեստ քաղաքացիներին բերման ենթարկելու հիմքերը, ենթադրյալ ահազանգի իսկությունը: Հիշեցնենք, որ շաբաթ երեկոյան ոստիկանություն են բերման ենթարկվել «Ադեկվադի» մի շարք անդամներ, որոնք սեւ շապիկով դուրս էին եկել զբոսանքի:

Ավանդական շաբաթօրյա զբոսանք

Опубликовано Ադեկվադ Суббота, 8 июня 2019 г.

Ըստ տարածված հայտարարության` ոստիկանությունը բերման է ենթարկել «Ադեկվադի»-ի 11 անդամների առանց որևէ ակներև հիմքի։ «Մեր անդամները չեն իրականացրել որևէ անօրինական գործողություն և նման վարվելակերպը միայն մեկ բանի մասին է խոսում. սա քաղաքական հետապնդում է։

Հերթական անգամ հաստատվեց այն փաստը, որ ուժային կառույցների միջոցով իրականացվող ապօրինությունները մեր երկրում նոր թափ են հավաքում, և ոչ մի քաղաքացի այլևս ապահովագրված չէ` իր նկատմամբ դրսևորվող օրենքի կամայական կիրառումից։

Այլևս չի գործում անմեղության կանխավարկածը, իսկ դրա փոխարեն գործում են երկակի ստանդարտներն ու քաղաքական հետապնդումները։
Ակնհայտ է, որ իշխանությունների նյարդերը տեղի են տալիս, սակայն նմանատիպ ճնշումներով մեզ չեք վախեցնի և չեք կանգնեցնի» — նշել էին հայտարարության հեղինակները։ Իր գործողությունները ոստիկանությունը պատճառաբանել էր, թե ահազանգ են ստացել քաղաքացուց:

Ձերբակալել են Ադեկվադներին

Опубликовано Ադեկվադ Суббота, 8 июня 2019 г.

Ոստիկանության բաժին էր անմիջապես գնացել ԱՀ նախկին ՄԻՊ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Մոտ մեկ ժամ անցկացրեցի ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում՝ իրավապաշտպանական բնույթի փաստաբանական օգնություն տրամադրելով ութ քաղաքացիների։ Ինչպես ինձ պարզաբանվեց, նրանք ոստիկանությունում էին հայտնվել մի քաղաքացու ահազանգով այն մասին, որ սևազգեստ մարդկանց ինչ-որ խումբ փողոցում զբոսնելիս ահաբեկում է մարդկանց (!)։

Այսպիսով, պաշտոնապես կարելի է փաստել, որ մեր երկրում ձևավորվել է խտրականության նոր տեսակ՝ ըստ հագուստի գույնի խտրականություն։ Վարչապետի՝ հունիսի 6-ի ելույթը, փաստորեն, ՀՀ որոշ քաղաքացիների մոտ ձևավորել է հակաիրավական նախապաշարմունք սևազգեստ մարդկանց վերաբերյալ, որն էլ հանգեցրել է այդ «ահազանգին»։

Խտրականության այս նոր տեսակի մասին կիրազեկվեն միջազգային բոլոր իրավասու կառույցները», — ֆեյսբուքում գրառել է Ռ.Մելիքյանը։

Իր անդամների ազատ արձակվելուց հետո «Ադեկվադը» հայտարարություն է տարածել` պահանջելով պարզել «ահազանգ» տվողի ինքնությունը և «ահազանգի» իսկությունը։ Հաշվի առնելով ՀՀ վարչապետի կողմից «սևազգեստ» քաղաքացիների դեմ ուղղված սպառնալիքը, հավանական ենք համարում, որ ահազանգը պայմանավորված է այդ սպառնալիքների հիման վրա առաջացած խտրականությամբ։ «Հնարավոր է նաև, որ ահազանգը շինծու է, և պայմանավորված է մեր քաղաքական գործունեությամբ», — նշել են հայտարարության հեղինակները։

Աղբյուր` Փաստինֆո

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика