Վաղը 9:00-ից բոլոր դատավորները գնալու են աշխատանքի.«Կգնանք աշխատանքի, հետո կհասկանանք մեր անելիքները»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ վաղը 8:30-ից բլոկադայի են ենթարկելու Հայաստանի բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։

Armdaily.am-ի հետ զրույցում Դատական դեպարտամենտնի ղեկավար Կարեն Փոլադյանն ասաց, որ վաղը 9:00-ից բոլոր դատավորները գնալու են աշխատանքի.«Կգնանք աշխատանքի, հետո կհասկանանք մեր անելիքները»։

Մեր այն դիտարկմանը, որ հատուկ ռեժիմով չեն ապահովելո՞ւ դատավորների անվտանգությունն ասաց.«Ոչ, բոլոր դատավորները սովորականի նման կգան աշխատանքի»։ Այն դիտարկմանը, որ 8:30-ից բոլոր դատարանների առջև ակցիաներ են լինելու և միգուցե դատավորները չկարողանան մուտք գործել դատարան, Փոլադյանն ասաց.«Չեմ կարծում, թե չկարողանան»։

Հիշեցնենք, որ երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը փոխեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ որոշելով ազատ արձակել նրան անձնական երաշխավորության դիմաց, որից հետո մի շարք ակտիվիստներ Երևանում բողոքի ակցիաներ սկսեցին իրականացնել։
Անյուտա Աթանեսյան

Աղբյուր https://www.armdaily.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика