Սև հաղարջով ժողովրդական միջոցներ առողջական տարբեր խնդիրներից ազատվելու համար

Սև հաղարջն ամենահամեղ ու սիրված հատապտուղներից է, որն օգտագործվում է ինչպես թարմ վիճակում, այնպես էլ տարատեսակ ըմպելիքների ու ուտեստների պատրաստման համար: Սակայն այս հատապտուղը ոչ միայն շատ համեղ է, այլև անչափ օգտակար, ուստի զարմանալի չէ, որ այն դարեր ի վեր կիրառվել է ժողովրդական բժշկության մեջ որպես բնական բուժիչ միջոց:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հաղարջով երեք բաղադրատոմս, որոնք կօգնեն ամրապնդել իմունային համակարգը, ազատվել գլխացավից ու արագացնել երիկամների ու միզուղիների հիվանդությունների բուժման գործընթացը:

Կազդուրող դեղամիջոց

Վարակիչ հիվանդություններից հետո մարդու օրգանիզմը սովորաբար թուլացած է լինում, սակայն կա հաղարջով մի ժողովրդական միջոց, որը կօգնի բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունն ու բարելավել ընդհանուր ֆիզիկական վիճակը:

Հարկավոր է խառնել հավասար քանակությամբ սև հաղարջի, հապալասի ու սև կտտկենու հատապտուղները, այնուհետև այդ խառնուրդի 2 թեյի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել մեկ ժամ: Ստացված թուրմն անհրաժեշտ է խմել առավոտյան ու երեկոյան:

Միզամուղ միջոց

Հաղարջը նաև հիանալի բույս է երիկամների ու միզուղիների հիվանդությունների ժամանակ որպես միզամուղ միջոց օգտագործելու համար, սակայն այս դեպքում կիրառվում են թփի արմատները և ճյուղերի կեղևը (նաև տերևներն ու բողբոջները):

Հարկավոր է 2 ճաշի գդալ մանրացրած հումքին ավելացնել 300 մլ եռացրած ջուր, թրմել ու օգտագործել օրական 3 անգամ ¼ բաժակ:

Գլխացավը մեղմող միջոց

Այս բույսն օգնում է նաև մեղմել գլխացավը: Պարզապես հարկավոր է 1 ճաշի գդալ հաղարջի մանրացրած ճյուղերը թրմել 1 բաժակ եռման ջրում և ընդունել օրական 2-3 անգամ երկուական ճաշի գդալ:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика