Սև կետերից ընդմիշտ ազատվելու պարզ և արդյունավետ միջոց

Բաղադրություն․

  • 1թ/գ ծովի աղ
  • Կես թ/գ կիտրոնի հյութ
  • 1թ/գ գոլ ջուր

Պատրաստման եղանակը Բոլոր բաղադրիչները լցրեք փոքր տարայի մեջ և լավ խառնեք: Ստացված զանգվածը տարածեք դեմքի այն հատվածներին, որտեղ սև կետեր կան: Տաք և թաց սրբիչի միջոցով մոտավորապես 5 րոպե տևողությամբ նրբորեն տրորեք դեմքը՝ շրջանաձև շարժումներով: Եթե սրբիչը սառչի, տաքացրեք այն՝ թրջելով տաք ջրի մեջ: Ապա թողեք խառնուրդը մնա դեմքին ևս 5 րոպե և լվացվեք սառը ջրով: Մեկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ կատարեք այս գործողությունը:

Ինչո՞ւ է այս մեթոդն այսքան արդյունավետ Աղը հակաբակտերիալ միջոց է, որը լայնացնում և մաքրում է ծակոտիները: Կիտրոնի հյութը պարունակում է կիտրոնաթթու, որն օգնում է պայքարել բակտերիաների դեմ և մաքրել մաշկը: Գոլ ջուրն օգնում է լայնացնել ծակոտիները: Երբ այս 3 բաղադրիչները միախառնվում են, դառնում են քիմիական փիլինգ ապահովող հրաշք միջոց:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика