Տան խոհանոցում տեղադրված գազի կաթսայի ծխատար խողովակից շմոլ գազի արտանետման հետեւանքով թունավորվել է 3 քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Մայիսի 18-ին, ժամը 23:30-ին, ոստիկանության Սեւանի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ էկզոգեն սուր թունավորում շմոլ գազով ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Սեւան քաղաքի 3 բնակիչներ: Ժամը 18.00-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչ գազի կաթսայի ծխատար խողովակից շմոլ գազի արտանետումից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն: