Մարդու մոտ կքավանդակի ձախ շրջարծնում, որտեղ որ գտնվում է սիրտը, հայտնվում են սուր ցավեր:Ինչի մասին է դա վկայում:
1. Ցավ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո
Եթե ցավն առաջանում է նոպաներով ու կապված է ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ, կենտրոնացած է սրտի ետնամասում(կարող է հարվածել ձախ ձեռքին, պարանոցին, ծնոտի ստորին հատվածին, թիակի տակ) ու առաջացնում է այրոցի զգացողություն, ճնշում, սեղմում, ապա անմիջապես դիմեք սրտաբանին, քանի որ հավանաբար այստեղ խոսքը վերաբերվում է ստենոկարդիային, որը հանդիսանում է սրտի իշեմիկ հիվանդության ձևերից մեկը:
Ինչպես ստուգվել. կատարել էլեկտրոկարդիոգրամա, սթրես էլեկտրոկարդիոգրամա(կարդիոգրամայի ձայնագրում ծանրաբեռնվածության դեպքում) և 24-ժամյա ԷՍԳ (էլեկտրասրտագրության)Հոլտեր մոնիտորինգ:
2. Մրսածության դեպքում առաջացած ցավ
Նման ցավը ևս անհրաժեշտ չէ անուշադրության մատնել, քանի որ այն կարող է լինել ինչպես միկրոբային տոքսինների ռեակցիա, այնպես էլ ռևմատիզմի կամ էնդոկարդիտի (սրտի ներքին թաղանթի բորբոքում)առաջին ախտանշանը:
Ինչպես ստուգվել. ցավի առաջացման պատճառները կարող են օգնել պարզաբանել սրտաբանը կամ ռևմատոլոգը, ովքեր մանրակրկիտ կլսեն սրտի բաբախումը, կնշանակեն արյան ընդհանուր ու կենսաքիմիական անալիզ, ԷԿԳ, սրտի ուլտրաձայնային հետազոտություն և համապատասխան այլ հետազոտություններ:
3. Ցավ հանգիստ վիճակում
Երկարատև մղկտացող, ծակծկող ցավ, որը տարածվում է կրծքի ձախ շրջանում, հանգիստ վիճակում իսկ հաճախակի նաև անհանգստության դեպքում, ապա անհրաժեշտ է իմանալ, որ նյարդային ցավ է: Առավել հավանական պատճառներն են վեգետատիվ դիսֆունկցիան կամ դեպրեսիան:
Ինչպես ստուգվել. անհարաժեշտ է խորհրդակցել հոգենյարդաբանի հետ: Պետքը չէ վախենալ բուժումից, հակառակ դեպքում այն կարող է բավականին մեծ վնաս հասցնել ինչպես առողջությանը, այնպես էլ տրամադրությանը:
4. Ցավեր շարժումների ժամանակ
Կրծքավանդակի ձախ հատվածում առաջացած ցավերը միշտ չէ, որ կապված են սրտի հետ(հատկապես երիտասարդների մոտ): Եթե խորը շնչելու, ձեռքերը թափահարելու կամ մեջքով կտրուկ շրձադարձ կատարելու ժամանակ սրտի շրջանում առաջանում են ծակծկող ցավեր, մի շտապեք մտածել որ դուք սրտի հետ կապված խնդիրներ ունեք:
Դա հիմնականում հենաշարժային համակարգի հիվանդությունների պատճառ կարող է լինել, մասնավորապես ՝ ողնաշարի կրծքավանդակային հատվածի օստեոխոնդրոզի, սկոլիոզի և միջկողային նյարդերի ու մկանների բորբոքումների։
Ինչպես ստուգվել.հաճախել նյարդաբանի կամ օրթոպեդի մոտ, իսկ ցավը հաղթահարել կարող են օգնել հակաբորբոքային դեղամիջոցները, մանուալ թերապիան ու բուժիչ գիմնաստիկան:
5. Սննդի ընդունման հետ կապված ցավ
Պատահում է այնպես, որ սիրտը սկսում է «նվվալ» շատ ուտելու կամ յուղոտ ու կծու սնունդ օգտագործելու, ինչպես նաև ընդհակառակը՝ քաղցած լինելու դեպքում:
Նման ցավեր առաջանում են որովայնային շրջանի և սրտի թուլությանհետևանքով և կարող են վկայել գաստրիտի, ստամոքսի խոցային հիվանդության, պանկրեատիտի, խոլեցեստիտի կամ աղիների փքվածության մասին: Ինչպես ստուգվել.այս հարցում կարող է օգնել թերապևտը, ինչպես նաև գաստրոէնտերոլոգը:
6. Ցանի ու ցավի արտահայտումը միասին
Կրծքավանդակում առաջացած կտրուկ ցավերը, որոնք ուղղեկցվում են միջթիակային շրջանում տեղ-տեղ ցանի արտահայտմաբ, կարող են վկայել գոտևորող հերպեսի առկայության մասին:Այդ հիվանդությամբ, որպես կանոն տառապում են մեծահասակները, քանի որ երեխաների մոտ այդ վիրուսն առաջացնում է բոլորին հայտնի ջրծաղիկը:
Ինչպես ստուգվել. այս դեպքում անհրաժեշտ է դիմել կամ մաշկաբանին կամ վիրուսաբանին, ովքեր կնշանակեն հակավիրուսային և ցավազրկող միջոցներ: Պատահում է նաև որ սրտի հատվածում ցավ չի լինում, սակայն այդ զգացողությունը չի անցնում:
Ճիշտ չի բաբախում
1. Սրտի ավելորդ կծկումների զգացողության առաջացում
Պատահում է այնպես, որ սրտի նորմալ ռիթմիկ բաբախման ժամանակ, հաճախակի նկատվում են անկանոն և ոչ ռիթմիկ բաբախումներ, որից հետո առաջանում է նորից դադար: Սրտի ռիթմի այդ անկանոն կծկումները կոչվում է էքստրասիստոլիա:Նրանք կարող են առաջանալ նաև լիովին առողջ մարդու մոտ(օրական մինչև 1500 զարկ): Այս դեպքերում, նրանք սովորաբար չեն զգացվում մարդու կողմից և վտանգավոր չեն առողջության համար:
Եթե էքստրասիստոլիաները շատ են և նրանք պատճառում են անհանգստություն, ապա լավ կլինի դիմեք բժշկի: Ինչպես ստուգվել. նման հիվանդությունների ախտորոշմաբ ու բուժմաբ զբաղվում են սրտաբաննեը: Որպես կանոն անցկացվում է 24-ժամյա ԷՍԳ (էլեկտրասրտագրության)՝ էքստրասիստոլիայի տեսակի և քանակության որոշման համար:
2. Արագ սրտխփոց (տախիկարդիա)
Արագ սրտխփոցը կամ տախիկարդիան կարող է լինել ֆիզիկական կամ էմոցիոնալ ծանրաբեռնվածությանը և մարմնի բարձր ջերմաստիճանին նորմալ ռեակցիա:
Եթե հաճախասրտությունն առաջանում է հանգիստ վիճակում, ընդ որում պուլսը տատանվում է 160-ից մինչև 180 հարված 1 րոպեում (այն դժվար է լինում հաշվել), զուգահեռ պտտվում է գլուխը, կամ առաջանում է ուշագնացություն, նման վիճակն անվանում են պարոքսիզմալ տախիկարդիա:
Ինչպես ստուգվել. հարկավոր է հաշվել պուլսը, եթե այն գերազանցում է 1 րոպեում 180-ից 200 –ի հարվածի սահմանը, ապա հարկավոր է զանգահարել շտաբ օգնություն: Բժիշկները կօգնեն կայունացնել վիճակն ու հիվանդին տեղափոխել հիվանդանոց, որտեղ էլ և հիվանդը կստանա համապատասխան բուժում:
3. Անկանոն սրտխփոցներ
Եթե հանկարծ նկատվում են անկանոն սրտխփոցներ, այսինքն սրտի հարվածները իրար են հաջորդում անկանոն հաճախականությամբ, ապա դա կարող է վկայել շողացող առիթմիայի մասին: Այս դեպքում անհրաժեշտ է անմիջապես զանգահարել շտաբ օգնություն։