Սրտանոթային հիվանդությունների պատճառով մահանալու հավանականությունը երեք անգամ բարձրացնում է ծխախոտի գործածությունը

Ավստրալիայի ազգային համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ծխախոտի գործածությունը բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչպես նաև երեք անգամ բարձրացնում է դրանց հետևանքների պատճառով մահանալու հավանականությունը:

«Այսօր Ավստրալիայում մոտ 2.7 միլիոն ծխող մարդ կա և նրանց բոլորի մոտ սրտանոթային հիվանդություններից մահանալու հավանականությունը մոտ երեք անգամ ավելի բարձր է, քան այն մարդկանց մոտ, որոնք երբեք չեն ծխել», — նշում են գիտնականները:

Հետազոտության շրջանակներում նրանք վերլուծել են ծխախոտի ազդեցությունը սրտի ու անոթների բոլոր հնարավոր հիվանդությունների, այդ թվում նաև սրտամկանի հիվանդությունների, սրտի նոպայի, գլխուղեղի կաթվածի, սրտային անբավարարության ու սրտի ռիթմի խանգարումների զարգացման վրա: Ընդ որում, մասնագետները հաշվի են առել կանանց ու տղամարդկանց, գյուղերում բնակվողների ու քաղաքաբնակների, ինչպես նաև հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների տվյալները: Արդյունքում գիտնականները համոզվել են, որ անկախ մարդու սեռից, բնակության վայրից ու ֆինանսական վիճակից ծխախոտն, այնուամենայնիվ, խիստ բացասաբար է անդրադառնում սրտանոթային համակարգի վրա:

«Սրտի նոպայի, գլխուղեղի կաթվածի կամ սրտային անբավարարության զարգացման հավանականությունը ծխողների մոտ բարձր է երկու անգամ: Նրանք հինգ անգամ հաճախ են այցելում երակաբաններին պերիֆերիկ սրտանոթային հիվանդությունների ու գանգրենայի զարգացման պատճառով», — հայտնում են գիտնականները՝ հավելելով, որ միայն ծխախոտից հրաժարվելն է արդյունավետ կերպով նվազեցնում սրտանոթային հիվանդությունների զարգացման ու դրանց հետևանքով մահվան հավանականությունը: Մասնագետների խոսքով՝ եթե որևէ մեկը կարծում է, որ օրական մինչև հինգ ծխախոտ ծխելն այդքան էլ վտանգավոր չէ առողջության համար, ապա սխալվում է:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика