Ստյոպա Սաֆարյանը գրառումներ է արել իր ֆեյսբուքյան էջում հեռախոսը գողանալուց հետո

Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանում՝ իր տան մուտքի դիմաց, կողոպտել են Ստյոպա Սաֆարյանին․ հափշտակել են նրա հեռախոսը: Ստյոպա Սաֆարյանն այս առիթով իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Չէի ուզում բան գրեմ, բայց մի քանի պիցցառաստների, եթիմների ու գյալմաներին նախնական կասեմ՝ մեկ ա Քոչը նստելու ա, հեռախոսս հայտնաբերվելու է կամ նորն եք առնելու պապայի փողերով, գողերն էլ նստելու են: Էնպես որ արածեք մինչև պիցցայի ժամը գա, իսկ ես մի ընթացք զբաղվեմ գործերով»:

Իսկ  փաստաբան Սեդա Սաֆարյանն այս գրառումն է կատարել. քրոջ գրառումը նույնպես  Ստյոպա Սաֆարյանը ներկայացրել է ֆեյսբուքյան իր էջում.

«Ուր է Ոստիկանությունը, երբ ձեր հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու գործառույթն իրականացնում եք միայն այն ժամանակ, երբ քաղաքական գործիչների նկատմամբ կիրառվում են ոչ պատահական բռնություններ:

Եվ ինչու եք միշտ դեպքը լինելուց հետո փորձում պաշտպանել մարդկանց: Այս ենթադրվող կողոպտիչները բավականին երկար գտնվել են այդ մուտքի մոտ և մյուս երեք մուտքերի մոտ չեն հայտնվել: Կողոպուտի իմիտացիան մի փորձեք որպես վարկած ներկայացնել, պետք է պարզել այն ուժերին, ովքեր այս ամենն օգտագործում են մեր դեմ, նրանք դեռ գործում են»:

Աղբյուր՝ asekose.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика