Պարուհի, դերասանուհի, մոդելավորող Սոֆի Դևոյանը դարձավ ուսանողուհի: Նա սովորելու է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտմի՝ պարարվեստի ռեժիսուրայի բաժնում: Հետևորդների բազմաթիվ նամակներին Սոֆին որոշել է պատասխնել ինստագրամյան փոստերի միջոցով․
Իսկ Սոֆի մայրը ՝Զարուհի Բաբայանը շնորհավորելով աղջկան հրապարակել էր նրա լուսանկարներից, տեսանյութ և գրառում կատարել․
Այսօր իմ կյանքում շաաատ հիշարժան օր էր։ Իմ աղջիկը @sofi_devoyan_ դարձավ ուսանողուհի։ 1դասարան, վերջին զանգ, ԲՈւՀ։ Ինչպես յուրաքանչյուր մայրիկ, ես էլ չգիտեմ թե ինչպես թռան տարիները, բայց այս օրը հաստատ իմ հուշերի մեջ կզբաղեցնի իր ուրույն տեղը։ Հուսով եմ այն փաստը,որ Սոֆին Հայրենիքից հեռու է,միայն ավելի ուժեղ ու համառ կդարձնի նրան և ստացած փորձը և գիտելիքները կծառայեն մեր մշակույթի և մեր Հայրենիքի համար։ Շնորհավո՛ր աղջիկս,շնորհավոր սեպտեմբերի 2-ը:
Նյութը հրապարակման պատրաստեց ՝ newsgoodtime.ru