Ամերիկացի գիտնականները բացահայտել են, որ սուրճը կարող է կթանել թոքերի քաղցկեղի առաջացումը։ Այս մասին հրապարակվել է Քացկեղի ուսումնասիրման աներիկյան ընկերակցության զեկույցում։
Ինչպես վկայում են մասնագետները, իրենց հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ որոշ մարդկանց մոտ, ովքեր խմում են օրական երկու կամ ավելի բաժակ սուրճ, շնչառական օրգանների օնկոլոգիական հիվանդությունների զարգացման հավանականությունը մեծանում է մինչև 41%:
Միաժամանակ գիտնականները նշում են, որ սուրճի և հիվանդության միչև ուղղակի կապ չի արձանագրվել։ Եզրակացությունները արվել են միայն դիտարկումների հիման վրա։ Նրանք արդեն բացահայտել են, որ քաղցկեղի զարգացման վրա կոֆեինը չի ազդում։ Առանց կոֆեինի սուրճի ազդեցությունը թոքերի վրա եղել է ճիշտ նույնը։
Այժմ հետազոտողների բոլոր ջանքերն ուղղված են նրա վրա, որ բացահայտեն հիվանդության կապը սուրճի հատիկների բովվածության աստիճանի հետ։
Այդ փորձի ժամանկ գիտնականները նաև բացահայտել են, որ սուրճը նվազեցնում է քաղցկեղի զարգացումը կանանց կրծքագեղձերում։