Սուրբ Սարգիս եկեղեցու գետնանցումում երկու հոգի դանակով հարձակվել են քաղաքացու վրա և …

Հուլիսի 15-ին, ժամը 05.27-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 37-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու գետնանցումում երկու հոգի խմած, դանակով հարձակվել են իր վրա և քարերով հարվածել:

Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 05.30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները նշված վայրից բերման են ենթարկել 33 և 41-ամյա երկու տղամարդու: Մեկնած օպերատիվ խումբը գետնանցումում հայտնաբերել է ծալովի դանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/916469/

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика