Սոնա Շահգելդյանը բացեց փակագծերը, թե ինչու է հարսի զգեստ կրել

Սոնա Շահգելդյանը բացեց փակագծերը, թե ինչու է հարսի զգեստ կրել։ Երգչուհին երկար տարիներ է՝ լուսանկարներ է հրապարակում տարբեր հարսիկների հետ։ Երգչուհու կատարումների ներքո բազում հարսիկներ են դուրս եկել իրենց հայրական տներից, սակայն հենց ինքը հարսի զգեստ այդպես էլ չի կրել։ Օրեր առաջ նա լրացրել է այդ բացը։

«Երկար ժամանակ է՝ ցանկանում էի հարսանեկան զգեստ հագնել և գեղեցիկ ֆոտոշարք ունենալ, այս հարցում ինձ օգնեցին նաև լավ դիմահարդարն ու վարսահարդարը:Ի դեպ, հարսի զգեստն էլ առաջինը ես եմ կրել։ Ճիշտ է՝ ամուսնացել եմ առանց հարսանեկան զգեստի, բայց արի ու տես, որ նկարահանմանն ինձ զգացի իրական հարսիկ՝ գեղեցիկ, անկեղծ, պարզ եւ մաքուր»,-ասաց Սոնան:

Երգչուհին ընդգծեց, որ երջանկությունը բնավ հարսանեկան զգեստի մեջ չէ, այլ սիրո, հարգանքի եւ անկեղծության: Սոնան խոսեց նաեւ ապագա պլաններից՝ նշելով, որ իր երկրպագուների համա պատրաստել է տարատեսակ անակնկալներ. թե՛ երգեր, թե՛ տեսահոլավակներ, կլինեն նաեւ նոր համագործակցություններ։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика