Սննդամթերքի տեսակներ որոնք աղիների հետ կապված խնդիրների դեպքում հակացուցված են

Աղիների հետ կապված խնդիրները կարող են բավական տհաճ «անակնկալ» դառնալ յուրաքանչյուրի համար,սակայն հաճախ մարդիկ իրենք են նպաստում խնդրի սրմանը,քանի որ օգտագործում են սննդամթերքի տեսակներ,որոնք նման խանգարումների դեպքում հակացուցված են: Սննդաբան Սուսանա Լեոնի խոսքով՝նման դեպքերում հարկավոր է զգուշությամբ օգտագործել սպիտակ բրինձը,որը պարունակում է մեծ քանակությամբ օսլա:Բացի այդ,հարկ է հիշել,որ կապող ազդեցությամբ օժտված սննդամթերքի տեսակները հարկավոր է համադրել բանջարեղենի հետ,ինչը կօգնի խուսափել փորկապությունից:

Ինչպես գրում է Lavanguardia պարբերականը,մասնագետը նաև խորհուրդ է տալիս խուսափել կարմիր մսից,քանի որ այն յուրացնելու համար բավական երկար ժամանակ է հարկավոր,մինչդեռ այս մթերքը պարունակում է քիչ քանակությամբ մանրաթելեր,սակայն մեծ քանակությամբ ճարպեր սպիտակուցներ:Սննդաբանը հորդորում է սահմանափակել նաև պանրի գործածությունը,քանի որ այն նույնպես կարող է վատթարացնել վիճակը:Նա նաև ընդգծում է,որ աղիների հետ կապված խնդիրների դեպքում կաթնամթերքի լավագույն տեսակը համարվում է առանց շաքարավազի բնական յոգուրտը:

Բացի այդ խնդրի սրման պատճառ կարող է դառնալ նաև տապակած կարտոֆիլի,շոկոլադի սև թեյի և չհասած բանանի գործածությունը ուստի նման մթերքի գործածությունը խորհուրդ է տրվում սահմանափակել:Մասնագետի խոսքով՝աղիների աշխատանքի խանգարումները կանխելու հարցում շատ կարևոր նշանակություն ունի ֆիզիկական ակտիվությունը,որը խթանում է աղիների աշխատանքը:Սա է պատճառը որ սննդաբանը խորհուրդ է տալիս մարզվել շաբաթական չորս օր՝մարզումներին տրամադրելով 40 րոպե:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика