Կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ հիվանդություն է, որից մարդկանց պաշտպանում է պատվաստումը, սակայն ներկայում շատերը հրաժարվում են պատվաստել երեխաներին, ինչի հետևանքով պարբերաբար տարբեր երկրներում կարմրուկի համաճարակներ են բռնկվում: Մասնագետները ներկայացրել են մի քանի մթերք, որոնք կօգնեն խուսափել այս վտանգավոր հիվանդությունից:
Սպանախ
Սպանախը հարուստ է վիտամին A-ով և հենց այս տարրի շնորհիվ էլ պաշտպանում է կարմրուկից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վիտամին A-ի դեֆիցիտը համարվում է այս վարակիչ հիվանդությամբ հիվադանալու հավանականությունը բարձրացնող հիմական գործոններից մեկը:
Նարինջ
Այս ցիտրուսային միրգը պարունակում է վիտամին C, իսկ այս սննդարար տարրը շատ կարևոր է իմունային համակարգի ամրապնդման համար:
Բրոկոլի
Բրոկոլին հարուստ է ոչ միայն A և C վիտամիններով, այլև վիտամին E-ով, ինչի շնորհիվ համարվում է ամենաօգտակար բանջարեղեններից մեկը:
Սխտոր
Այս մթերքը պարունակում է ծծումբ պարունակող բաղադրիչ, որը կոչվում է ալիցին: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ այս տարրն ամրապնդում է իմունային համակարգն ու պաշտպանում է հիվանդություններից:
Նուշ
Ընկույզի այս տեսակը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին E, որը նույնպես շատ կարևոր է իմունային համակարգի ամրապնդման համար:
Նյութի աղբյուր