Սմբուկը ձմռան համար պահածոյացվող լավագույն մթերքներից մեկն է: Առաջարկում ենք պատրաստել համեղ. կծու և անուշաբույր ուտեստ, որը կարելի է մատուցել և որպես առանձին ուտեստ, և որպես լրացում:
Պատրաստման համար անհրաժեշտ է.
- սմբուկ՝ 2կգ
- խորովածի համեմունք՝ 1 տուփ
- սոխ՝ 3 հատ
- սխտոր՝ 1 գլուխ
- շաքարավազ՝ 2ճ.գ.
- սև աղացած պղպեղ՝ 1թ.գ.
- աղ՝ 1ճ.գ.
- քացախ՝ 50մլՊատրաստման եղանակ.
Սմբուկը լվանալ, կտրել պոչիկները և կտրատել, ձեթ լցնել, խառնել և տապակել թավայի մեջ՝ բոլոր կողմերից: Սոխը կտրատել կիսալուսնաձև, խառնել սմբուկի հետ: Սխտորը մանր կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին: Ավելացնել համեմունքը, պղպեղն ու աղը, շաքարավազն ու քացախը: Լավ խառնել և լցնել փակվող տարայի մեջ: Սմբուկը պիտի սեղմված լինի, որպիսի հյութ դուրս տա: Թողնել 7 ժամ:
Դրանից հետո աղցանը մարինադի հետ միասին լցնել ստերիլիզացված բանկաների մեջ: Կաթսայի մեջ տաք ջուր լցնել, սրբիչ դնել, դնել բանկաները և եռալու պահից սկսած՝ 30 րոպե ստերիլիզացնել: Փակել բանկաները, շուռ տալ և փաթաթել տաք ծածկոցով: Բարի ախորժակ: