Պատրաստվում է շատ հեշտ, իսկ համը պարզապես աննկարագրելի է: պահպանեք այս բաղադրատոմսը:
Բաղադրիչներ․
- Սմբուկ
- Լոլիկ
- Բեկոն
- Պանիր
- Համեմելու համար
- Մայոնեզ
- Թթվասեր
- սխտոր
- Կանաչի
Պատրաստումը․
- Սմբուկը երկարությամբ կիսել մեջտեղից 2 մասի:
- Յուրաքանչյուր կեսը կտրտել շերտերով, սակայն ոչ մինչև վերջ՝ ինչպես պատկերված է նկարում:
- Աղ անել և թողնել 30 րոպե:
- Պանիրն ու բեկոնը կտրտել շերտերով:
- Լոլիկը կտրտել կիսաշրջանաձև:
- Սմբուկը մաքրել աղից և ջրից:
- Դնել այն ձևամանի մեջ, որտեղ պետք է եփվի:
- Սմբուկի շերտերի մեջ տեղավորել պանիրը, բեկոնը և լոլիկը:
- Պղպեղ անել և համեմել:
- Համեմելու համար խառնել մայոնեզն ու թթվասերը՝ 1:1 հարաբերակցությամբ( կարելի է նաև առանց մայոնեզի, եթե չեք սիրում):
- Ավելացնել մանր կտրտած սխտորը, կանաչին և համեմունքներ՝ ըստ ճաշակի:
- Եփել ջեռոցում՝ 30 րոպե, 180 աստիճանում: Բարի ախորժակ: