Սմբուկի Օգտակարությունը Շատերի Համար Անհայտ Է

Սմբուկի պտուղները պարունակում են 0,034% ֆոսֆոր, 0,001% երկաթ և 0,01% կիր, որոնք շատ անհրաժեշտ են մարդու օրգանիզմի համար։ Սմբուկը պարունակում է որոշ քանակությամբ B2, PP և C վիտամիններ։ Պտուղը պարունակում է չոր նյութեր, շաքարներ, սպիտակուցներ, ճարպեր, վիտամիններ, կալցիումի, ֆոսֆորի, երկաթի և այլ աղեր։ Սմբուկը եփելու և ջուրը խմելու դեպքում սև մաղձր կհանի միզատար ուղիներից, իսկ եթե քացախով եփվի, կբացի լյարդի և փայծաղի խցանումը:

Սմբուկի տերևների փոշին թութքին քսելուց կօգնի, իսկ յուղը` ցրտից ձեռքերին ու ոտքերին առաջացած ուռուցքների բուժմանը: Մոխիրն օգտակար է կիրառել չարորակ խոցերի ու պզուկների դեմ: Դեղին սմբուկի մեջ լցնում են դդմի յուղ, խորովում, քամելով հավաքում յուղը և պահում: Այն, ցավող ականջի մեջ կաթեցնելով, անմիջապես կտրում է ցավը: Եթե դեղին բադրիջանը եփվի կտավատի ձեթի հետ, քամվի ու խառնվիդեղին մոմի հետ և այնուհետև քսվի կրունկների ու ձեռքերի ճաքերին, կբուժի: Սմբուկը դրական ազդեցություն է թողնում արյունաստեղծ օրգանների վրա: Սմբուկի բաղադրության մեջ գտնվող մանգանը բարելավում է ճարպերի յուրացումը, ուժեղացնում է ինսուլինի ակտիվությունը, որի հետևանքով արյան մեւ շաքարի տոկոսն իջնում է:

Բադրիջանը լավացնում է մարսողությունը և աղիների անցանելիությունը, հատկապես օգտակար է ստամոքսահյութի ոչ բավարար արտազատման և քրոնիկ ստամոքսաբորբի, հաճախ կրկնվող փորկապության դեպքում։

Բադրիջանն ունի պրեբիոտիկ հատկություն` ճնշում է աղիներում նեխում առաջացնող միկրոօրգանիզմները և նպաստում օգտակար միկրոֆլորայի զարգացմանը։ Բադրիջանը ցուցված է հատկապես տարեցներին. բաղադրության կալիումը բարերար է ազդում սրտի աշխատանքի վրա, նպաստում օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրսբերմանն ու կարգավրում է ջրափոխանակությունը:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика