Սմբուկը ձմռան համար պահածոյացվող լավագույն մթերքներից մեկն է: Առաջարկում ենք պատրաստել համեղ. կծու և անուշաբույր ուտեստ, որը կարելի է մատուցել և որպես առանձին ուտեստ, և որպես լրացում:
Պատրաստման համար անհրաժեշտ է. սմբուկ՝ 2կգ, խորովածի համեմունք՝ 1 տուփ, սոխ՝ 3 հատ, սխտոր՝ 1 գլուխ, շաքարավազ՝ 2ճ.գ.
սև աղացած պղպեղ՝ 1թ.գ., աղ՝ 1ճ.գ., քացախ՝ 50մլ
Պատրաստման եղանակ. Սմբուկը լվանալ, կտրել պոչիկները և կտրատել, ձեթ լցնել, խառնել և տապակել թավայի մեջ՝ բոլոր կողմերից:
Սոխը կտրատել կիսալուսնաձև, խառնել սմբուկի հետ: Սխտորը մանր կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին: Ավելացնել համեմունքը, պղպեղն ու աղը, շաքարավազն ու քացախը: Լավ խառնել և լցնել փակվող տարայի մեջ: Սմբուկը պիտի սեղմված լինի, որպիսի հյութ դուրս տա: Թողնել 7 ժամ:
Դրանից հետո աղցանը մարինադի հետ միասին լցնել ստերիլիզացված բանկաների մեջ: Կաթսայի մեջ տաք ջուր լցնել, սրբիչ դնել, դնել բանկաները և եռալու պահից սկսած՝ 30 րոպե ստերիլիզացնել: Փակել բանկաները, շուռ տալ և փաթաթել տաք ծածկոցով:
Բարի ախորժակ:
աղբյուր