Մենք ապրում ենք սեփական տանը, սկեսուրս նույնպես: Մեր տները գտնվում են ընդհանուր բակում. նա ապրում է նոր տանը, մենք՝ հին: Մենք երեք երեխա ունենք՝ 3, 2 տարեկան և 3 ամսական: Այս պահին սկեսուրիս տանը վերանորոգում է և նա մեր տանն է պատրաստում կամ ուտում այն, ինչ ես եմ պատրաստել:
Նա շատ է սիրում քննադատել և ինձ, և ամուսնուս: Ամուսինս նրա կրտսեր որդին է, և մայրը նրան միշտ հիմար և անխելք է համարել: Հիմա էլ նույն կարծիքին է, քանի որ ամուսինս մեծ գումարներ չի աշխատում, իսկ սկեսուրիս համար դա առաջնային է:
Երբ սկեսուրս իմանում է, որ ֆինանսական առումով որևէ դժվարություններ ունենք, սկսում է դժգոհել, որ երեխաներ ունենալով՝ մենք զարգացնում ենք աղքատություն, պետք չէր այդքան երեխա ունենալ:
Մի օր էլ ես չդիմացա և ասացի նրան, որ իր գործը չէ, թե մենք քանի երեխա ունենք, ի վերջո իրենից ոչ մի օգնություն չենք խնդրում…
Այդ կնոջ մասին կարելի է կարծիք կազմել իր արարքներից, օրինակ, նա իր տանը թաքցնում է հյութերը, կոնֆետները, ամբողջ քաղցրավենիքը, որ եթե հանկարծ երեխաներս իր տուն մտնեն, չտեսնեն: Իհարկե մեր տանն ամեն ինչ կա, և նա էլ է օգտվում դրանցից:
Նաև ինձ համար ցավալի է այն փաստը, որ նա տարբերություն է դնում իմ երեխաների մեջ, իչպես ժամանակին իր երեխաների հետ է վարվել: Նա շատ է սիրում մեր միջնեկ երեխային՝ մեր որդուն,իսկ ավագին՝ աղջկաս չի էլ նկատում: Երբ երեխան փորձում է տատիկի գիրկը բարձրանալ, ուղղակի արհարամրում է նրան…Ասեք ինձ, արդյո՞ք նա նորմալ կին է և ինչպես արձագանքեմ նրա անամոթությանը: