Սիրուշոն հերթական անգամ զարմացնում է բոլորին իրականացնելով իր երազանք-նպատակներից (լուսանկարներ և տեսանյութեր)

Գեղեցիկ, խելացի, նրբաճաշակ, տաղանդավոր ու աշխատասեր Սիրուշոն  հերթական անգամ զարմացնում է բոլորին: Այս անգամ նա WHITE.AGENT ARMENIA-ի և pregomesh-ի հետ համագործակցության շնորհիվ իրականացրել է իր երազանք-նպատակներից: Այսօր Սիրուշոն ինստագրամում հրապարակել է առաջին լուսանկարներից որի կից գրել է՝

<<Ուրախ եմ, որ հայ աղջիկերի կերպարում վերջին տարիներին զգալիորեն ավելացել է հայկական շունչը թե՛ զարդերի տեսքով, թե՛ հագուստի մեջ: Սա իմ երազանք-նպատակներից էր, որն այն ժամանակ շատերի համար անհեռանկարային էր թվում ու պարզապես էմոցիոնալ նախագիծ: Այդ էմոցիոնալ նախագծից ծնվեց նաև Պռեգոմեշ ապրանքանիշը. հպարտորեն կարող եմ ասել, որ հայկական ամենաարագ զարգացող ապրանքանիշերից է: Ձեզ եմ ներկայացնում իմ նոր երազանք-նախագիծը: Սա միայն հարսանեկան զարդերի հավաքածու չէ, այն նոր խոսք է հայ հարսի կերպարի մեջ: Հայոց թագուհիներից ժառանգություն ստացած հայկական շքեղությունը փոխանցում ենք այն հայուհիներին, ովքեր իրենց մեջ կրում են արքայական տոհմի ուժը, պահում են մշակույթը և այն համադրում միջազգային նորաձևության ու տենդենցների հետ:Հայ ժամանակակից աղջիկը ուժեղ է, համարձակ, արժեքները պահպանող և առաջ տանող:>>

Իսկ WHITE.AGENT ARMENIA-ն ինստագրամի իր էջում համատեղ կատարվող աշխատանքի մասին գրել էր՝ <<Մեզ մոտ բուռն ստեղծագործական օր էր։ Եթե միացել ենք մենք, Սիրուշոն և Պռեգոմեշը, կարող եք վստահ լինել, որ այն, ինչ ներկայացնելու ենք, լինելու է բացառիկ և աննկարագրելի գեղեցիկ։ Հավելյալ տեղեկությունների համար այցելեք @pregomesh . Եղեք երջանիկ White Agent-ի հետ❤️>>

Ստորև ներկայացնում ենք լուսանկարն և տեսանյութեր իրականացվող աշխատանքներից:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ newsgoodtime.ru

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика