Սիրուշոն խոսել է Լևոն Քոչարյանին սիրահարվելու և «Summer Love: Վույ աման» երգի մասին

Երգչուհի Սիրուշոն օրերս ներկայացրեց «Վույ աման» հիթի երկրորդ մասը՝ «Summer Love: Վույ աման» երգի տեսահոլովակը: Այսօր երգչուհին ակնարկել է, որ այն նաև իր սիրո մասին է:

«Ես հիշում եմ՝ ինչպես մենք սիրահարվեցինք»,- Ինստագրամում գրել է Սիրուշոն՝ օգտագործելով «ամառային սեր» և 2001 հեշթեգերը: Ավելի վաղ՝ Սիրոշոյի տարեդարձի օրը, 2001 թվականի ամառվա մասին հիշատակել էր ամուսինը՝ Լևոն Քոչարյանը:

«Շնորհակալ եմ 2001-ի ամռանը, որ ինձ կապեց քեզ»,- գրել էր նա:

Սիրուշոն նաև կադր է հրապարակել տեսահոլովակի այն հատվածից, երբ չերևացող հերոսի ձեռքը շոյում է նրա դեմքը և նշել է ամուսնուն՝ ակնարկելով, որ դա հենց ամուսնու ձեռքն է եղել:

Նշենք, որ Սիրոշոն ու Լևոն Քոչարյանը միասին են արդեն 18 տարի, իսկ ամուսնացած են 10 տարի: Նրանք 2 որդի ունեն՝ 5-ամյա Ռոբերտը և 3-ամյա Միքայելը:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика