Հանգստյան օրերի ընթացքում Սիրուշոն Յուրմալայից պարբերաբար հրապարակում էր լուսանկարներ և տեսանյութեր։ Հրապարակումներին կցված գրառումներով երգչուհին երկրպագուներին տեղեկացրել է, որ պատրաստվում է մասնակցել «Ռանդեվու» միջազգային փառատոնին, որը կազմակերպում է ռուս հայտնի երգչուհի Լայմա Վայկուլեն։
Լուսանկարներից մեկին Սիրոշոն կցել է հետևյալ գրառումը․ «Այս պահին Լատվիայում ենք՝ Յուրմալայում, որտեղ հրավիրված եմ ելույթ ունենալու Լայմա Վայկուլեի «Ռանդեվու» ֆեստիվալի փակմանը»։
Նշենք, որ փառատոնի փակման արարողությունն արդեն տեղի է ունեցել, որի ընթացքում ելույթ են ունեցել նաև Վալերի Մելաձեն, Գրիգորի Լեպսը, Սերգեյ Լազարևը և հենց ինքը՝ Լայմա Վայկուլեն։ Փառատոնի փակման արարողության հատուկ հյուրերն էին Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը։