Կշեռք. «Ես կսովորեմ վստահել իմ կյանքի ուղուն,նույնիսկ եթե դրա վերջնական նպատակը ինձ համար անհայտ մնա:Ես կհավատամ,որ մարդիկ որոնք վիճակված են լինել իմ կյանքում,կմնան ինձ հետ,բայց ես ոչ մեկին չեմ պահի իր կամքին հակառակ»:
Խոյ «Ես կսովորեմ բաց թողնել վերահսկողությունը,ինչը թույլ կտա ինձ հասնել մենթալ տարածության,որտեղ ես կարող եմ հանդիպել անհայտին և օգտագործել այն ի օգուտ ինձ»:
Ցուլ «Ես ինձ թույլ կտամ զգալ այն հույզերը,որոնք ճնշել եմ:Դա ինձ թույլ կտա ձեռք բերել իմ կորցրած պարզության և խաղաղության զգացողությունները»:
Երկվորյակներ Ես մի քայլ առաջ կգնամ այն գիտակցմամբ,որ անկախ արդյունքից,ես կարող եմ բարին գտնե լայնտեղ,որտեղ կհայտնվեմ:Ես չեմ վախենում,որ ամեն ինչ կարող է սխալ ընթանալ»:
Խեցգետին «Ես կբացեմ միտքս նոր հնարավորությունների համար,որոնք մինչ այժմ փակ էին ինձ համար:Ես չեմ վախենում մտասուզվել այն հարցերում,որոնք մինչ այժմ վախեցրել են ինձ, որպեսզի կարողանամ գտնել այնպիսի պատասխաններ,որոնք կփոխեն իմ մտածողությունը»:
Առյուծ «Ես խոնարհաբար կազատվեմ այն ամբողջ էներգիայից,որը ներդնում եմ ինքս ինձ համար և կգտնեմ միջոց՝այն օգտագործել բարձրագույն բարիքի համար: Ես կսկսեմ ավելի շատ մտածել այս աշխարհում իմ իրական դերի մասին»:
Կույս «Ես կգտնեմ հանգիստ ժամանակ և տեղ,որպեսզի զգամ այն ամենը ինչով ապրում է իմ միտքը:Ես կապ կհաստատեմ իմ մտքերի հետ և դա կլինի շփում, որը հիմնված կլինի վստահության վրա»:
Կշեռքներ «Ես կսովորեմ վստահել իմ կյանքի ուղուն,նույնիսկ եթե դրա վերջնական նպատակը ինձ համար անհայտ մնա:Ես կհավատամ որ մարդիկ որոնք վիճակված են լինել իմ կյանքում, կմնան ինձ հետ, բայց ես ոչ մեկին չեմ պահի իր կամքին հակառակ»:
Կարիճ «Ես կդադարեմ կառչել այն ամենից,ինչ ինձ խանգարում է:Ես կդադարեմ դատապարտել ինձ շրջապատողներին և այլևս չեմ դիմադրելու ակնհայտ բաներին:Դրանով ես կմաքրեմ իմ միտքն անցյալից»:
Աղեղնավոր «Ես կօգտագործեմ բոլոր այն դժվարությունները,որոնց բախվում եմ իմ անձնական աճի ընթացքում:Ես չեմ նահանջի և համարձակ կլինեմ՝իմանալով,որ իմ ձայնը կարևոր է»:
Այծեղջյուր «Ես ամեն օր կվերադառնամ ինքս ինձ մոտ,քանի որ սա իմ իրական տունն է: Ես իմ սրտին շնչելու հնարավորություն կտամ իսկ իմ զգացողություններին՝տարածություն: Ես հոգ կտանեմ ինքս ինձ համար և կբավարարեմ իմ կարիքները»:
Ջրհոս «Ես կփորձեմ հեռու մնալ այն զգացողություններից,իրադարձություններից և վայրերից,որոնք ինձ դեռևս զսպում են:Ես կազատվեմ ինձ տանջող լարվածությունից և ինքս ինձ կաջակցեմ բոլոր նախաձեռնություններում»:
Ձուկ «Ես վերջապես կստեղծեմ այն երազած ապագան:Բաց կթողնեմ միտքը մի մարդու մասին,որին ես միշտ համարել եմ ինձ և կդառնամ այնպիսին,ինչպիսին իրականում եմ: