«Սատանի կամրջից» 16-ամյա քաղաքացին ընկել է ձորը

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գեւորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հուլիսի 27-ին, ժամը 12:40-ին Սյունիքի մարզի Տաթև գյուղում «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, 16-ամյա քաղաքացին ընկել է ձորը (մոտ 20 մ)։

Վերջինս այնտեղ էր գնացել էքսկուրսիայի։ Փրկարարները նրան դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տղան նախ հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, այնուհետև ուղղաթիռով տեղափոխվել Երևան՝ Սուրբ Աստվածամայր ԲԿ։ Նրա մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, բաց գանգուղեղային վնասվածք, կոնքի կոտրվածք։ Վիճակը ծանր է, բայց կայուն։ Գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/919015/

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика