Ռուսաստանում կսկսեն բռնագրավել բեռնատար մեքենաները

Բեռնատար մեքենաների վարորդների համար թույլատրելի ծանրությունը գերազանցելու համար պատիժը որոշել են խստացնել: Այս մասին պայմանավորվել են ավտոճանապարհային ցանցի զարգացման և ճանապարհային երթևեկության կազմակերպմարման գծով պետական խորհրդի նիստի մասնակիցները հայտարարել է տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը «Россия 1» հեռուստաալիքով:

Ըստ նրա, մեքենայի և բեռի բռնագրավուման հետ մեկտեղ իրավախախտները կարող են կորցնել նաև իրենց վարորդական իրավունքները: Դիտրիխը չի նշել, երբ են համապատասխան փոփոխությունները մտցվելու օրենսդրության մեջ:

Այս պահի դրությամբ վարորդներին սպառնում են տուգանքներ, որոնց գումարի չափը կախված է այն բանից, թե քանի տոկոսով է բեռի զանգվածը գերազանցում թույլատրելի չափը: Այսպես, վարչական օրենսգրքի 21.21.1 հոդվածի համաձայն, եթե զանգվածը գերազանցում է ոչ ավել, քան 10 տոկոսով, ապա վարորդը կվճարի մեկից մինչև մեկուկես հազար ռուբլի, իսկ իրավաբանական անձը` հարյուրից մինչև հարյուր հիսուն հազար ռուբլի: Բեռի թույլատրելի կշիռը ավելի քան 20 տոկոսով գերազանցելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց տուգանքները համապատասխանաբար երեք-երկու անգամ ավելի կլինեն:

2015 թ-ի Նոյեմբերի 15-ից սկսել է գործել «Платон» համակարգը: 2016 թվականից համակարգում գրանցումը պարտադիր է դարձել բոլոր ծանրաքաշ մեքենաների համար (սկսած 12 տոննայից): Վճարը գանձվում է ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան տրանսպորտից: Հավաքված գումարները գնում են դաշնային ճանապարհային հիմնադրամին:

Աղբյուր` Փաստինֆո

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика