Ռաֆաելլո: Համեղ և օրիգինալ ուտեստ հավի մսով

Հավի մսով «Ռաֆաելլո»․ համեղ և օրիգինալ ուտեստ Բաղադրիչներ 400 գրամ հավի ֆիլե 200 գրամ կոշտ պանիր 50-80 գրամ ընկույզ 1,5 ճաշի գդալ մայոնեզ 12-14 խաղող՝ առանց կորիզի աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստումը

Եփեք հավի ֆիլեն և կտրտեք ոչ այդքան մեծ կտորների։ Ավելացրեք քերած պանիր, մայոնեզ և աղ։ Խառնեք հավի մսին։

Ձեռքի ափի մեջ դրեք ոչ մեծ քանակով հավի և պանրային խառնուրդ, դրեք կենտրոնում խաղող և փոքրիկ գունդ պատրաստեք։

Թաթախեք գնդիկները մանրացրած հունական ընկույզի մեջ և դրեք սառնարանում 20-30 րոպե։ Բարի ախորժակ։

Նյութի աղբյուր՝ Bavnews.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика