Ռամզան Կադիրովը շնորհավորել է Արթուր Վանեցյանի ծննդյան տարեդարձը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ի իր էջում շնորհավորել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ծննդյան տարեդարձը։ «Հարգելի՛ ընկերներ։ Այսօր մեր եղբոր՝ Արթուր Վանեցյանի հոբելյանն է։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Արթուր Վանեցյանը ստացել է հիանալի կրթություն և «գեներալի» զինվորական կոչում։ Նա մեկը մյուսի հետևից պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում, որը նա ղեկավարել է 2018 թվականին։

Վստահ եմ՝ Արթուր Վանեցյանը ռուս ժողովրդի մեծ բարեկամն է և Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների ամրապնդման կողմնակիցը։ Անկեղծորեն շնորհավորում եմ Արթուր Վանեցյանին ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթում քաջառողջություն և հաջողություններ»,– ասվում է Ռամզան Կադիրովի շնորհավորանքում։ Գրառմանը կից Ռամզան Կադիրովը նաև հրապարակել է իր և Արթուր Վանեցյանի լուսանկարը։ Նշենք, որ Արթուր Վանեցյանն այսօր դառնում է 40 տարեկան։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика