Ռազմական ոստիկանությունը զորացրված զինծառայողներից գումար հավաքելու դեպք է բացահայտել

Մայորը զորացրված զինծառայողներից 2000-5000-ական դրամ է հավաքել, որպեսզի նրանք զորամասից տեղափոխվեն բնակության վայր։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ ՊՆ զորամասերից մեկում դրամահավաքի դեպք է բացահայտվել։ Ռազմական ոստիկանությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։

«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի համալրման բաժանմունքի պետ, մայոր Գ.Կ.-ն զորացրված զինծառայողներին «Ֆորդ» մակնիշի մեքենայով զորամասից

բնակության վայր տեղափոխելու նպատակով յուրաքանչյուրից հավաքվել է 2000-5000-ական ՀՀ դրամ, սակայն զինծառայողները հրաժարվել են մեկնել նշված մեքենայով, իսկ նրանց կողմից վճարված գումարները հետ չեն վերադարձվել»,– նշված է հաղորդագրության մեջ:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Աղբյուր՝armeniasputnik.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика