Ջեռոցի ապակին անհրաժեշտ է պարբերաբար մաքրել, և դա շատ ջանք ու ժամանակ է պահանջում: Առաջարկում ենք ջեռոցի ապակին մաքրելու բավականին հեշտ միջոց:
Բաղադրիչներ․
- 1/3 բաժակ խմորի փխրեցուցիչ
- տաք ջուր
Կիրառման եղանակը․
- Փխրեցուցիչի վրա ջուր լցնել, որ ստացվի թթվասերի թանձրության զանգված:
- Ստացված խառնուրդը քսել ջեռոցի ապակու վրա և թողնել կես ժամ:
- Մաքրել խոնավ լաթով կամ սպունգով: