Բաղադրիչներ․
- Խմորի համար՝
- ալյուր — 2,5 բաժակ
- ջուր — 1 բաժակ
- փխրեցուցիչ — 10գր
- մեղր — 1/2թ/գդ
- աղ — 1/2թ/գդ
- ձիթայուղ — 1/2թ/գդ
Միջուկի համար․
- միս տավարի (աղացած) — 200գր
- սոխ — 1 հատ
- ջուր — 1ճ/գդ
- երշիկ — 250գր
- պանիր մոցարելլա — 150գր (քերած)
- ձու — 1 հատ
- լոլիկի մածուկ — 200գր
- ռեհան — 1/4թ/գդ (չորացրած)
- սխտոր — 1/4թ/գդ (փոշի)
- աղ — ըստ ճաշակի
- պղպեղ սև — ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ․
Բացում ենք մեղրը գոլ ջրով, ավելացնում ենք փխրեցուցիչը և թողնում հանգստանա 5-10 րոպե: Երբ փխրեցուցիչը սկսում է փրփրել ավելացնում ենք ձիթայուղը, աղը, ալյուրը և հունցում փափուկ, էլաստիկ խմոր: Պատրաստի խմորի վրա քսում ենք ձիթայուղ, ծածկում ենք ցելոֆանով և թողնում հանգստանա 40-60 րոպե սենյականին ջերմաստիճանում:
Կտրատում ենք սոխը և տապակում ձիթայուղի մեջ, ապա ավելացնում ենք աղացած միսը, ջուրը և շոգեխաշում ֆարշը 20-30 րոպե փակ կափարիչով:
Առանձին կաթսայի մեջ խառնում ենք լոլիկի մածուկը, չորացրած ռեհանը, սխտորի փոշին, աղը, սև պղպեղը և եփում 5-7 րոպե:
Բաժանում ենք խմորը 4 գնդի: Յուրաքանչյուր գունդ գրտնակում ենք, բացում բարակ շերտով, մի ծայրի վրա քսում ենք պատրաստի սոուսը, ապա դնում պատրաստի ֆարշը, քերած պանիրը ու կտրատված երշիկը: Ծածկում ենք խմորի երկրորդ կեսով, լավ ամրացնում ծայրի հատվածները, վրան քսում ենք ձու և թխում ջեռոցում 7-10 րոպե 150 աստիճանում:
Դե ինչ անուշահամ պիցցան պատրաստ է: “Փակ” պիցցա-ն շատ հարմար է պատրաստել, երբ սպասում եք հյուրերի, սա և համեղ է, և հեշտ: Բաղադրիչները նախատեսված են 4 հատ համեղ պիցցա ստանալու համար: