«Պետք է պատժվեն այն մարդիկ, ովքեր զենք են կիրառել խաղաղ ցուցարարների դեմ». Գեորգի Թումասյան

«Խաղաղության հիմնադրամ» կազմակերպության հիմնադիր թբիլիսահայ Գեորգի Թումասյանը, Ռուսթավելի պողոտայում լրագրողների հետ զրույցի ժամանակ, խոսելով Վրաստանում տեղի ունեցող զարգացումների մասին, ասաց.

«Վրաստանում երիտասարդները պահանջով են դիմում իշխանությանը, որ առաջին հերթին պատժվեն այն մարդիկ, ովքեր օգտագործել են զենք՝ խաղաղ ցուցարարների դեմ և այսօր երիտասարդների պահանջը նաև այն է, որ 305 հոգին, որոնց ձերբակալել են հունիսի 20-ի ակցիայից հետո, բոլորին դուրս թողնեն:

Երիտասարդները պահանջում են նաև Ընտրական օրենսդրության փոփոխություն այն նպատակով, որ Վրաստանում հաջորդ ընտրություններն ավելի ժողովրդավարական մթնոլորտում տեղի ունենան»:

mamul.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика