Պետք է դուրս գալ քաղաքացիների մեջ և համոզվել, թե արդյոք այս որոշումների իմաստը նրանց համար պարզ է, ինչ հարցեր ունեն նրանք: Նիկոլ Փաշինյան

«Առաջիկայում պետք է անել հետևյալը՝ դուրս գալ քաղաքացիների մեջ և համոզվել, թե արդյոք այս որոշումների իմաստը նրանց համար պարզ է, ինչ հարցեր ունեն նրանք այս որոշումների և դրանք ի կատար ածելու հետ կապված»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով 0-18 տարեկանների անվճար բուժօգնություն ստանալու վերաբերյալ նախագծին և առողջապահության ոլորտում մի շարք այլ ծրագրերի վերաբերյալ նախագծերին:

«Պետք է հավաքել հարցերը և դրանք ձևակերպել լրատվության միջոցներով և լուսաբանել հնարավորինս լայն, որպեսզի քաղաքացիների համար որևէ մութ անկյուն չմնա»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ քաղաքացիները պետք է իմանան այս հնարավորության մասին:

Հիշեցնենք, որ կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց առողջապահության ոլորտում փոփոխությունների մի շարք նախագծեր՝ 0-18 տարեկանների անվճար բուժում, շտապօգնության բարելավում, աշխատավարձերի բարձրացում և այլն:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика