Պեպեններից ու պիգմենտային հետքերից ազատվելու համար առաջանում ենք գունաբացող դիմակների ու լոսյոնների բաղադրատոմսեր

Պեպեններն ու պիգմենտային հետքերը որպես կանոն առաջանում են արևի ազդեցության հետևանքով կամ պայմանավորված են լինում մաշկի տարիքային փոփոխություններով:

Մարդիկ հաճախ են փորձում ազատվել դրանցից ու գունաբացել մաշկը, ինչը ոչ միշտ է հաջողվում անել համապատասխան կոսմետիկ միջոցներով, սակայն բարեբախտաբար կան նաև մի շարք փորձված բնական միջոցներ, որոնք ի տարբերություն վերոնշյալ կոսմետիկ միջոցների չեն առաջացնում կողմնակի բարդություններ, չեն վնասում մաշկն ու թույլ են տալիս կարճ ժամանակահատվածում հասնել ցանկալի արդյունքին:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գունաբացող դիմակների ու լոսյոնների բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ազատվել պեպեններից ու պիգմենտային հետքերից և ձեռք բերել առողջ, փայլուն ու գեղեցիկ մաշկ:

1 բաժակ կեֆիրին ավելացնել 1 կիտրոնից քամված հյութը, լավ խառնել ու քսել դեմքին: Թողնել դիմակը 15 րոպե, այնուհետև լվացվել: Հարկ է հիշել, որ այս դիմակը հարկավոր է կիրառել միայն երեկոյան, քանի որ արևի ազդեցության հետևանքով կիտրոնի հյութը կարող է պիգմենտացիայի պատճառ դառնալ:

3 ճաշի գդալ մեղրին ավելացնել նույնքան ջուր ու մի քանի կաթիլ թուրինջի եթերայուղ, այնուհետև լավ խառնել մինչև մեղրը լուծվի: Քսել դիմակը մաշկին, թողնել 10 րոպե, այնուհետև լվացվել:

1 ճաշի գդալ վաղենակի ծաղիկներին ավելացնել 1 բաժակ օղի, 5-7 օր թրմել ու քամել: Ստացված լոսյոնը հարկավոր է օգտագործել մաշկը պարբերաբար մաքրելու համար:

1 ճաշի գդալ խատուտիկի ծաղիկներին ավելացնել եռման ջուր, 15 րոպե եփել թույլ կրակի վրա, այնուհետև թրմել մինչև սառչի և քամել: Ստացված լոսյոնը հարկավոր է օգտագործել մաշկը պարբերաբար մաքրելու համար:

Նյութի աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика