Պարզ ճշմարտություններ ծնողների համար

Գաղտնիք չէ, որ խոսքով կարելի է խոցել, բայց կարելի է և բուժել։ Հենց այդ պատճառով է այդքան կարևոր մտերիմ մարդուն ասել, թե ինչ եք զգում նրա նկատմամբ, և, թե որքան է նա թանկ ձեզ համար։ Դրա համար էլ մեզ համար էլ է հաճելի լսել այդպիսի բառեր մեր հասցեին։ Դա և ուրախություն է պարգևում, և ինքնագնահատականն է բարձրացնում, և ամրապնդում է հարաբերությունները, և վստահություն է հաղորդում։

Իսկ ամեն ինչ սկսվում է մանկությունից։ Երեխային այդպիսի բառեր ասեք, ու դուք կսովորեցնեք նրան սիրել ու սիրված լինել, ինքնավստահ լինել ու վստահություն հաղորդել ուրիշներին, լսել և լսված լինել, տալ ու ստանալ, ուրախանալ կյանքով ու ուրախացնել ուրիշներին, գնահատել ու շնորհակալ լինել։ Այդ պատճառով էլ հոգեբանները խորհուրդ են տալիս սեփական երեխային հնարավորինս հաճախ Ասել…

  • Ես քեզ սիրում եմ։
  • Ես քեզ սիրում եմ, չնայած ամեն ինչին։
  • Ես քեզ սիրում եմ, նույնիսկ, եթե դու զայրանում ես ինձ վրա։
  • Ես քեզ սիրում եմ, նույնիսկ, եթե ես եմ զայրանում քեզ վրա։
  • Ես քեզ սիրում եմ, նույնիսկ եթե դու հեռու ես ինձնից։ Իմ սերը միշտ քեզ հետ է։
  • Եթե ես կարողանայի Երկրագնդի վրա որևէ երեխայի ընտրել, ես, միևնույն է, քեզ կընտրեի։
  • Սիրում եմ քեզ աշխարհի չափ, լուսնի ու աստղերի չափ։
  • Շնորհակալություն։
  • Ւնձ դուր եկավ այսօր քեզ հետ խաղալը։
  • Այսօրվա իմ ամենասիրելի հիշողությունը օրվա այն հատվածին է վերաբերում, երբ մենք միասին ինչ-որ բան ենք արել։

Պատմել…

  • Նրանց ծննդյան կամ որդեգրման պատմությունը։
  • Այն մասին, թե ինչպես եք հոգ տարել նրանց մասին, երբ նրանք փոքր են եղել։
  • Նրանց անունների ընտրության պատմությունը։
  • Ձեր մասին նրանց տարիքում։
  • Այն մասին, թե ինչպես են հանդիպել իրենց տատիկներն ու պապիկները։
  • Թե որոնք են ձեր սիրած գույները։
  • Որ երբեմն ձեզ համար էլ է դժվար լինում։
  • Որ եթե դուք բռնում եք նրանց ձեռքերն ու 3 անգամ սեղմում, դա գաղտնի կոդ է, որը նշանակում է՝ «Ես քեզ սիրում եմ»։
  • Թե ինչ պլաններ ունեք։

Լսեք…

  • Ձեր երեխային մեքենայի մեջ։
  • Թե ինչպես է ձեր երեխան պատմում իր խաղալիքների մասին, և մտածեք, թե որքան կարևոր է դա նրա համար։
  • Հարցը, որն իսկապես հետաքրքրում է երեխային։
  • Մի վայրկյան ավելի, քան թույլ է տալիս ձեր համբերությունը։
  • Ձեր երեխայի բառերի հետևում թաքնված զգացմունքների ձայնը։

Հարցրեք…

  • Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ դա պատահեց։
  • Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կլինի, եթե…
  • Ինչպե՞ս մենք կարող ենք դա պարզել։
  • Ինչի՞ մասին ես դու մտածում։
  • Ո՞րն է օրվա քո ամենահաճելի հիշողությունը։

Ցույց տվեք…

  • Ինչպե՞ս ինչ-որ բան ճիշտ անել, փոխանակ արգելեք երեխային դա անել։
  • Ինչպե՞ս կերակուր պատրաստել։
  • Ինչպե՞ս ծալել ու դասավորել հագուստը։
  • Ինչպե՞ս և որտե՞ղ կարելի է ինֆորմացիա գտնել, եթե դուք չգիտեք պատասխանը։
  • Ձեր երկրորդ կեսին ձեր կապվածությունը։
  • Ինչպե՞ս ճիշտ հոգ տանել ինքդ քո մասին։

Ժամանակ գտեք…

  • Շինարարական հրապարակներին հետևելու համար։
  • Այգում թռչուններին նայելու ու նրանց երգը լսելու համար։
  • Այն բանի համար, որ ձեր երեխան օգնի ձեզ կերակուր պատրաստել։
  • Ինչ-որ տեղ միասին գնալու համար։
  • Ձեր երեխայի տեմպով առաջադրանքը կատարելու համար։
  • Պարզապես ձեր երեխայի կողքին նստելու համար, մինչ նա խաղում է։

Ուրախացրեք ձեր երեխային…

  • Անակնկալ մատուցեք նրան ու հավաքեք նրա սենյակը։
  • Բլիթների մեջ շոկոլադ դրեք։
  • Կերակուրն ինչ-որ ծիծաղաշարժ ձևով դրեք ափսեի մեջ։
  • Հատակին խաղացեք նրա հետ։
  • Ձեր երեխային բարի աչքերով նայեք։
  • Ժպտացեք, երբ ձեր երեխան սենյակ է մտնում։
  • Փոխադարձությամբ պատասխանեք, երբ ձեր երեխան դիպչում է ձեզ։
  • Իր դժգոհությունը հաղթահարելու հնարավորություն տվեք ձեր երեխային, թեկուզ դա լինի զայրույթի, կատաղության տեսքով, նախքան նրան օգնություն ցուցաբերելը։Պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

    աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика