Պարզ հնարք որի շնորհիվ դուք կարող եք ազատվել ցանկացած գործվածքի վրա առաջացած անցքից

Եթե դուք այն մարդկանցից եք, ովքեր ուզում են դեն նետել հագուստը ինչ-որ առաջացած պատռվածքի կամ որևէ խնդրի դեպքում, ապա դուք պետք է անպայման նայեք այս տեսանյութը։ Որպեսզի չնետեք աղբը ձեր սիրած շապիկը, ձեզ հարկավոր է ընդամենը տիրապետել այս պարզ հնարքին։

  • Ձեզ հարկավոր է.
  • արդուկի սեղան,
  • արդուկ,
  • մագաղաթյա թուղթ,
  • կտորի կայունացուցիչ,
  • բարակ կտոր,
  • ներսից դրվող կպչուն գործվածք

Հարկավոր է նշել, որ այս միջոցը օգնում է ազատվել միայն ոչ մեծ առաջացած անցքերից։ Դրեք մագաղաթյա թուղթը արդուկի սեղանի վրա, իսկ վերևից վնասված հագուստը հակառակ կողմով։ Զգուշորեն սեղմեք գործվածքի շեղումը (անցքը), որպեսզի փոքրացնեք այն։

Դրա վրա դրեք ծածկույթային կտորից մի քառակուսու չափով հատվախ, իսկ վերևից կտորի կայունացուցիչը։ Ծածկեք վնասված մակերևույթը բարակ կտորորվ, որը կպաշտպանի այն արդուկի բարձր ջերմաստիճանից։ Արդուկեք գործվածքի վնասված հատվածը, իսկ հետո թողեք այն 10 վայրկյան, համոզվելով, որ ամեն ինչ իր տեղում է մնացել։

Հանեք արդուկը և հավաքեք կտորը։ Շրջեք հագուստը ճիշտ կողմով, այնուհետև սեղմեք վնասված հատվածը և նորից արդուկեք այն։ Եթե չհասկացաք, թե ինչ է պետք անել, ապա ստորև դիտեք տեսանյութը։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика