Պարզվում է քաղցրավենիքը լյարդի համար կարող է շատ ավելի վտանգավոր լինել, քան ալկոհոլն է:

Քաղցրավենիքը լյարդի համար կարող է շատ ավելի վտանգավոր լինել, քան ալկոհոլն է: Ինչպես գրում է «Рамблер/доктор» պորտալը, հաճախ քաղցրավենիքը ենթադրում է կենդանական ծագման ճարպի և շաքարի համատեղում, ինչը շատ վնասակար է լյարդի համար, քանի որ բարձրացնում է ճարպակալման հետևանքով լյարդում բորբոքումների զարգացման հավանականությունը:

Լյարդի ճարպային հիվանդությունը վտանգավոր խանգարում է, որի դեպքում օրգանում կուտակվում են մեծ քանակությամբ ճարպային բջիջներ: Այս հիվանդությունը կարող է դառնալ նյութափոխանակության խանգարումների, շաքարային դիաբետի ու սրտանոթային հիվանդությունների զարգացման պատճառ: Ավելին՝ այն կարող է վերափոխվել լյարդի ցիռոզի և անգամ քաղցկեղի՝ առաջացնելով շատ լուրջ խնդիրներ:

Շվեդ գիտնականների անցկացրած գիտափորձը ցույց է տվել, որ շատ դեպքերում լյարդի ճարպային հիվանդության զարգացման համար բավական է, որ մարդը մեկ ամիս շարունակ արագ սնունդ գործածի: Ընդ որում, գիտնականները պարզել են, որ նույն արդյունքն է նկատվում նաև շաքար ու ճարպեր պարունակող սննդամթերքի գործածության դեպքում:

Լյարդի առողջության պահպանման համար բժիշկները հորդորում են վերահսկել օգտագործվող քաղցրավենիքի և շաքարով հարուստ այլ մթերքի գործածությունը: Նրանք հիշեցնում են, որ բավական մեծ քանակությամբ շաքար է պարունակվում անգամ այն մթերքի մեջ, որը չի համարվում քաղցր: Նման մթերքի շարքին են դասվում սոուսները, կաթնամթերքը, կիսաֆաբրիկատներն ու պահածոները:

Ածխաջրերով հարուստ սննդամթերքի տեսակներից մասնագետներն առանձնացնում են ամբողջական հացահատիկները, բաջարեղենը, ինչպես նաև կոշտ ու քիչ վերամշակում անցած ալյուրից պատրաստված հացն ու մակարոնեղենը, որոնք համարվում են շատ օգտակար լյարդի համար:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика