Պարզվում է, որ այն պարզ նկարները, որոնք մենք առանց մտածելու նկարում ենք հեռախոսազրույցի կամ ինչ-որ հանդիպման ժամանակ, կարող են շատ բան ասել մեր անձի մասին:
Երբ այս եղանակով նկարում ենք թղթի վրա, իրազեկությունը մեր սեփական վարքի մասին ավելի թույլ է լինում, քան սովորական ժամանակ, հետևաբար գրիչը կամ մատիտը առաջնորդվում են մեծամասամբ մեր ենթագիտակցությամբ: Տեսեք, թե այդ պատկերներից յուրաքանչյուրն ինչ է ասում ձեր մասին:
Մարդկային կերպարներ
Եթե դուք փայտե մարդկանց եք նկարում, ուրեմն մեծ է հավանականությունը, որ հոգու խորքում անկարողության և անճարության զգացում ունեք, կամ ցանկանում եք խուսափել որոշ պարտականություններից: Երբ մարդկանց նկարում եք մանրամասնորեն, սա նշան է, որ դուք հոգեպես անկայուն եք և ցանկանում եք հեռու պահել ձեզ այլ մարդկանցից:
Անձնական մտորումներ
Խոսակցության ընթացքում սեփական մտքերի արձանագրումը թղթի կտորի վրա խոսում է այն մասին, որ մարդը խորապես ինքնամփոփ է:
Քառակուսիներ, ադամանդներ կամ այլ երկրաչափական մարմիններ
Սա նշան է, որ դուք ունեք հստակ նպատակներ և համոզմունքներ, գրեթե երբեք չեք թաքցնում ձեր կարծիքը ուրիշնորից և համառ եք: Նաև չափազանց զգույշ եք և զգոն:
Շրջանններ, մատանիներ
Շրջանաձև առարկաները, լինեն իրար կպած թե ուղղակի իրար կողք պատկերված, վկայում են այն մասին, որ ունեք ցանկություն ուրիշների հետ կապնվելու և թիմի հետ միասին աշխատելու: Կարծես դուք միայնակ եք և աշխարհից կտրված եք զգում ձեզ, կարծում եք, որ շրջապատող մարդկանից բավարար չափով ուշադրություն չեք ստանում:
Կենդանիներ
Այն կենդանուն, որին նկարում եք, ձեր էմոցիաների անմիջական ներկայացումն է: Եթե այն վագր է կամ գայլ, ուրեմն դուք թաքցնում եք ձեր ագրեսիան: Եթե աղվես եք նկարում, ուրեմն նպատակ ունեք որևէ խորամանկ գործ իրականացնել:
Ճագար կամ սկյուռ նկարելը խոսում է այն մասին, որ ուշադրության և պաշտպանության կարիք ունեք: Գերակայության զգացում ունեք շրջապատի նկատմամբ, եթե առյուծ եք պատկերում: Եթե ժամանակ առ ժամանակ նույն կենդանուն եք նկարում, դա նշանակում է, որ համեմատում եք ինքներդ ձեզ այդ կենդանու հետ և ձեզ եք վերագրում դրա պահվածքն ու յուրօրինակությունը:
Սպիրալներ, ալիքներ
Ուրիշ մարդկանց խնդիրները ձեզ ընդհանրապես չեն հետաքրքրում: Միգուցե այժմ դուք անցնում եք փոքրիկ, հուզական ճգնաժամի միջոցով և ձեր խառը մտքերը պտտվում են գլխոում անընդհատ: Կարիք ունեք ձեր սեփական բնավորությունը հաճախ զսպել և դադարել վիճել շրջապատող մարդկանց հետ:
Նետեր
Ձեր իսկ նկարած նետերը ցույց են տալիս, թե որ կողմ է այժմ ուղղված ձեր կյանքը: Դեպի վեր ուղղված նետը ցույց է տալիս, որ դուք ավելի շատ ուշադրութուն եք դարձնում ձեզ շրջապատող մարդկանց, իսկ դեպի ներքև ուղղվածը՝ ձեզ: Ձախ ուղղված սլաքը նշանակում է, որ դուք դեպի անցյալ եք միշտ նայում, իսկ աջ ուղղվածը, ընդհակառակը՝ խոսում է այն մասին, որ դեպի ապագա եք նայում:
Աստղեր
Դուք ցանկանում եք լինել ուշադրության կենտրոնում և շատ կարևոր է ձեզ համար լինել միշտ նկատելի: Եթե ձեր նկարած աստղերը շատ են և իրարից առանձին-առանձին, ապա դա կարող է նշան լինել, որ դեպրեսիայի մեջ եք:
Ծաղիկներ, արև, ամպեր
Գեղեցիկ ծաղիկներ և արև նկարելը խոսում է այն մասին, որ դուք բավականություն եք ստանում նրանից , ինչ կատարվում է ձեր կյանքում: Շատ հնարավոր է, որ դուք վառ երևակայություններ ունեք ապագայի վերաբերյալ: Այսպիսի պատկերներ անում են լավատես մարդիկ:
Խաչեր
Սա վկայում է այն մասին, որ մեղավորության զգացում ունեք ձեզ շատ մոտ մարդու դեմ կամ այնպիսի մեծ խնդիր, որը «ծանրացած է ձեր ուսերին»:
Տնակներ կամ տուփեր
Սիմետրիկ պատկերները խոսում են ձեր՝ կարգուկանոնը սիրելու և յուրաքանչյուր գործ ճիշտ պլանավորելու, հաշվարկելու մասին: Դուք հստակ գիտեք, թե ինչ եք ուզում և երբեք ձեր տեսակետներից չեք շեղվում:
Շախմատի տախտակներ
Այս տեսակ պատկերներ անելը վկայում է այն մասին,որ դուք հայտնվել եք ինչ-որ տհաճ իրավիճակում: Սա կարող է նշան լինել նաև այն մասին, որ դուք չեք կողմնորոշվում, թե ինչ ճանապարհով գնալ կյանքում:
«Փախլավա» նախշեր
Ձգտում եք խաղաղության և ներդաշնակության և ցանկանում եք ավելի լավ կազմակերպել ձեր կյանքը: ամենայն հավանականությամբ արդեն լրջորեն մտածում եք ընտանիք կազմելու մասին: