Եվ այսպես՝ ձեզ պետք է զտված մաքուր ջուր, սուրճի հատիկներ՝ բոված կամ հում, մի քիչ աղ, շաքար ու սրճեփ: Ինչպես եփել. նախ չբոված սուրճի հատիկները պետք է բովել չոր ու մաքուր թավայում: Նախապես թավայի վրա կարելի է մի քիչ սխտոր քերել, դրանից սուրճի բույրն ավելի արտահայտիչ կլինի:
Բոված սուրճն անհրաժեշտ է մանրացնել: Սրճեփի մեջ լցնում ենք երկու թեյի գդալ մանրացրած սուրճ և սառը կամ տաք ջուր: Սրճեփը դնում ենք կրակի վրա: Մշտապես շարժում ենք սրճեփը՝ բռնելով բռնիչից:
Կրակը պետք է միջին կամ ցածր լինի: Փրփուր հայտնվելուն պես միանգամից սրճեփը հանեք կրակի վրայից: 15 վայրկյան անց սրճեփը նորից կրակի վրա դրեք ու սպասեք, մինչև փրփուր հայտնվի: Շաքարավազն ու մի պտղունց աղը (համն ավելի հաճելի է դարձնում) ավելացրեք այդ փուլում: Սրճեփը կրակի վրայից հանեք, հենց փրփուրը կսկսի բարձրանալ: