Պատրաստում ենք շատ համեղ աղցան Բոնապարտ

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 500գ թարմ շամպինյոն
  • 500գ հավի կրծքամիս
  • 500գ գազար
  • 300գ պանիր
  • 4 ձու
  • 2 հատ կարտոֆիլ
  • 2 հատ սոխ
  • 300գ մայոնեզ

Պատրաստման եղանակ. Սունկը կտրատել, տապակել քիչ քանակությամբ ձեթի մեջ, համեմել աղով և պղպեղով: Գազարն անցկացնել քերիչով և նույնպես տապակել, համեմել աղով: Հավի կրծքամիսը եփել՝ աղով և դափնետերևով ջրի մեջ: Կարտոֆիլը եփել և մաքրել: Պանիրը, եփած ձուն և կարտոֆիլն անցկացնել քերիչով, սոխը մանր կտրատել և տապակել ձեթի մեջ:

Շերտերով հավաքել աղցանը: Սկզբում դնել կարտոֆիլը, սունկը, մայոնեզով ցանց անել: Դնել հավի շերտը, սոխը, գազարը, նորից մայոնեզ: Հաջորդը ձուն է, պանիրը և կրկին մայոնեզի ցանց անել: Աղցանը զարդարել քերած պանիրով, սնկով կամ կանաչիով՝ ինչպես կցանկանաք: Աղցանը 2-3 ժամ թողնել սառնարանում և մատուցել:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика