Պատրաստում ենք բերանում հալչող Վրացական հալվա

Բաղադրիչներ․

  • կարագ — 250 գ
  • ալյուր — 500 գ (եգիպտացորենի)
  • շաքարավազ — 400 գ
  • ջուր — 200 մլ
  • նուշ — 160 գ (կամ ընկույզ)

Պատրաստման եղանակ․ Կարագը հալեցնում ենք, ավելացնում ալյուրը, շաքարավազի կեսը և 10-15 րոպե տապակում ենք՝ փայտյա թիակով անընդհատ խառնելով:Զուգահեռ եփում ենք մնացած շաքարավազով և ջրով օշարակը:Ալրային զանգվածը կրակից վերցնում ենք, ավելացնում նախօրոք տապակած և մանրացված նուշը: Լավ խառնում ենք և ավելացնում օշարակը: Զանգվածը կրկին դնում ենք կրակին և 5-7 րոպե եփում:Հալվան հովացնում ենք, դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և ձևավորում 5-6 սմ հաստությամբ ուղղանկյան կամ քառակուսու տեսքով:Կտրատում ենք և վայելում:Այս անգամ բացահայտեցինք վրացական հալվա պատրաստելու գաղտնիքը։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика