Պատրաստում ենք անուշահամ մակառոն

Պատրաստման եղանակը.Սոխը մանր կտրատում ենք և տապակում բուսայուղի մեջ 3 րոպե ապա ավելացնում կտրատված կարմիր տաքդեղը և տապակում ևս 2-3 րոպե:Ավելացնում ենք աղացած միսը համեմում աղով պղեղով և խառնելով տապակում զանգվածը 10 րոպե

Լցնում ենք գինին և շարունակում տապակել ևս 3 րոպե, մինչև հեղուկային մասը գոլորշանա:Ավելացնում ենք մանր կտրատված մաղադանոսը, ապա լոլիկի մածուկը և տապակում այդպես 4 րոպե:Մակարոնը խաշում ենք, թափում ջուրը, ապա վրան շաղ տալիս 1/2 ճ/գ ձիթայուղ և լավ խառնում:

Պատրաստում ենք սոուսը: Դրա համար կաթսայի մեջ հալեցնում ենք կարագը, ավելացնում ալյուրը և խառնում մինչև զանգվածի միատարր դառնալը:Մաս առ մաս ավելացնում ենք կաթը՝անընդհատ խառնելով սոուսն այդ ընթացքում:Այսինքն պատրաստում ենք ֆրանսիական Բեշամել սոուս:Հանում ենք սոուսը կրակի վրայից:Ուղղանկյուն ձևամանի (35*24սմ) հատակին փռում ենք փայլաթիթեղ և լցնում մակարոնի կեսը:

Մակարոնների վրա ենք լցնում սոուսի կեսը և տարածում նրա ողջ տարածքով:Այնուհետև լցնում ենք մսային միջուկը հավասարեցնում:Ծածկում ենք մակարոնների մնացած կեսով, ապա վրան լցնում սոուսը:Ոտեստի վրա շաղ ենք տալիս քերած պանիրը և եփում նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում 25 րոպե:

Ինչպես նկատեցիք, մակարոնով ուտեստ «Նեապոլիտանականն» իրենից ներկայացնում է լազանյայի այլընտրանքային տարբերակ: Այն շատ հագեցնող է, հեշտ պատրաստվող և կարող է հրաշալի լուծում հանդիսանալ երեկոյան ընթրիքի համար, երբ չեք կողմնորոշվում ինչ պատրաստել։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика